Չկա ֆիքսված ամիս, ամսաթիվ և առավել ևս տեղ: Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ և երբ լինի պայմանագրի ստորագրումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով «Խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին:
«Գաղտնիք չէ նաև ադրբեջանական կողմի մեկնաբանությունը և պայմանը սրա հետ կապված, մենք այդ պայմանը չենք ընդունում: Իրենք հայտնում են այդ մասին և՛ հրապարակային, և՛ հանդիպումների ընթացքում: Մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում և այդ պայմանները չենք ընդունում»,-նշել է նա:
Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում գործընթացն այնպես կգնա, որ պայմանագիրը կստորագրվի:
«Բազմաթիվ կոմպոնենտներ կան, հարցեր կան, ուղղություններ կան աշխատանքի, սկսած սահմանազատումից, վերջացրած հումանիտար հարցերով, գերիներով, այսինքն՝ աշխատանք շատ կա, անկախ բուն ստորագրումից»,-հավելել է ԱԳ նախարարը: