«Իրազեկ քաղաքացիների միավորումը» քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտարարություն է տարածել կազմակերպությունը։
«Ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է։ Հուսով ենք, որ այս ապօրինության հեղինակները կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ»,– ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ համացանցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութ է տարածվել։