Ճապոնիայի կառավարությունը տրամադրված է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների բարդ իրավիճակին: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նոր վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնի ստանձնման առիթով խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում:
«Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարդ իրավիճակում, սակայն Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն այն է, որ լուծվի «հյուսիսային տարածքների» (խմբ.՝ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը) խնդիրը և կնքվի հաշտության պայմանագիր», – ասել է նա: