«Թրամփի ուղին» քննարկվում է ՌԴ–ՀՀ բարձր մակարդակի երկխոսության շրջանակում. Կոպիրկին
Հոկտեմբերի 24, 2025

«Թրամփի ուղին» քննարկվում է ՌԴ–ՀՀ բարձր մակարդակի երկխոսության շրջանակում. Կոպիրկին

By Հոկտեմբերի 24, 2025 3

«Թրամփի ուղու» հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այդ հարցը, բնականաբար, քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարևոր է, և այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», – ասաց դիվանագետը։

Նա նաև հիշեցրեց Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում`ՌԴ–ն աջակցում է դեպի իրական խաղաղություն, իրավիճակի կայունացում, տարածաշրջանի բարգավաճում տանող ցանկացած քայլ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այսպես կոչված «Թրամփի ուղուն», մենք սպասում ենք գործարկման մանրամասների, մեխանիզմների մասին ավելի կոնկրետ տեղեկատվության», – ընդգծեց Կոպիրկինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը, ով պետք է կիրակի օրը կատարեր պատարագը, նույն օրը հրավիրվել է ՔԿ. փաստաբան

Ուկրաինայում տղամարդը կայարանում նռնակ է պայթեցրել. կան զոհեր

Հովհաննավանքում կիրակի օրը պատարագը մատուցելու եմ ես. Տեր Սարգիս

Ողբերգական ավտովթար «Արծվի թևեր»-ի մոտ. կա զոհ և վիրավոր

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են

Երևանում 35-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ իր նկատմամբ անօրինական գործողություն է կատարվել

Maison Margiela-ն Դուբայում բացում է բացառիկ բնակարաններ

76-ամյա Ռիչարդ Գիրը քիչ է մնացել ուշաթափության հասցնի «The View» շոուի հաղորդավարուհուն

Զուգարանակո՞նք. Պուտինը հեգնել է ԵՄ-ի նոր պատժամիջոցները

Հնագետների հայ-գերմանական արշավախումբը հայտնաբերել է Հայաստանի ամենահին եկեղեցու հիմնապատերը

Ընտանիքի անդամների միջև փոխանցումները չեն հայտարարագրվի. Թունյան

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Միացյալ Նահանգներ

Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա

Նոր հիշեցի՞ն․ Պարզ տրամաբանություն է, որ սա իմփիչմենտի հետ է կապված․ Մամիջանյան