ArmNews
Նոյեմբերի 27, 2025

Ռուսաստանին անհրաժեշտ է իր նոր տարածքների միջազգային ճանաչում, սակայն Ուկրաինայից հաստատման կարիք չկա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է Բիշքեկ այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ սա կարևոր է իրավական տեսանկյունից։

«Սա կարևոր է, քանի որ մի բան է, երբ որոշումները ճանաչվում են, և, ասենք, որոշակի տարածքներ գտնվում են Ռուսաստանի ինքնիշխանության ներքո. եթե համաձայնագիրը խախտվի, դա կհամարվի Ռուսաստանի Դաշնության վրա հարձակում՝ դրանից բխող բոլոր պատասխան միջոցառումներով։ Բոլորովին այլ է, երբ սա ընկալվում է` որպես օրինականորեն ուկրաինական համարվող տարածքը վերադարձնելու փորձ», - բացատրել է պետության ղեկավարը։

Պուտինը հավելել է, որ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների», ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ճանաչումն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հիմնական կետերից մեկն է։

Սուրճի սիրահարները, հնարավոր է, արդեն գիտեն իրենց առավոտյան սուրճի օգտակարության մասին. այն բարձրացնում է տրամադրությունը և օգնում է պաշտպանվել 2-րդ տիպի շաքարախտից, սրտանոթային հիվանդություններից և նույնիսկ Պարկինսոնի հիվանդությունից։ Այժմ, նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սուրճը կարող է դանդաղեցնել կենսաբանական ծերացումը և երկարացնել կյանքը, հաղորդում է NYP-ն։ 

Ի տարբերություն ժամանակագրական տարիքի, որը չափվում է տարիներով, կենսաբանական տարիքը ցույց է տալիս, թե որքան հին են ձեր բջիջներն ու օրգանները «իրականում»։ Դա կախված է գենետիկայից, կենսակերպից, շրջակա միջավայրից և սննդակարգից, և, ինչպես պարզվում է, ձեր խմած սուրճի քանակից։ 

BMJ Mental Health ամսագրում հրապարակված՝ վերջերս կատարված ուսումնասիրությունը նշում է, որ օրական երեքից չորս բաժակ սուրճը կարող է դանդաղեցնել կենսաբանական ծերացումը ծանր հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ։ Այս քանակությամբ սուրճ խմած մասնակիցները ցույց են տվել հինգ տարով ավելի երիտասարդ «կենսաբանական տարիք», քան նրանք, ովքեր սուրճ չեն խմում։ FDA-ն խորհուրդ է տալիս մեծահասակներին օրական խմել մոտավորապես չորս 8 ունցիա (240 մլ) բաժակ կոֆեին։ Գիտնականները կարծում են, որ սուրճը դրական ազդեցություն ունի ծերացման վրա՝ նվազեցնելով օքսիդատիվ սթրեսը՝ մի վիճակ, որի դեպքում ազատ ռադիկալները վնասում են բջիջները և ԴՆԹ-ն։

Օքսիդատիվ սթրեսը ազդում է թելոմերների՝ քրոմոսոմների ծայրերում գտնվող գլխիկների երկարության վրա, որոնք պաշտպանում են դրանք վնասումից: Կարճացած թելոմերները արագացված կենսաբանական ծերացման նշան են և ավելի տարածված են ծանր հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսիք են շիզոֆրենիան կամ երկբևեռ խանգարումը: 

Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 400 նորվեգացի մեծահասակ: Նրանք բաժանվել են չորս խմբի՝ կախված խմած սուրճի քանակից: Հետազոտողները չափել են թելոմերների երկարությունը՝ օգտագործելով արյան նմուշներ և հայտնաբերել են զգալի տարբերություն. օրական երեքից չորս բաժակ սուրճը երկարացրել է թելոմերները, մինչդեռ հինգից ավելի բաժակը որևէ ազդեցություն չի ունեցել: «Թելոմերները հատկապես զգայուն են օքսիդատիվ սթրեսի և բորբոքման նկատմամբ, ինչը լրացուցիչ ընդգծում է, թե ինչպես կարող է սուրճը դանդաղեցնել բջջային ծերացումը», - բացատրում են ուսումնասիրության հեղինակները:

Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացնում են, որ չափից շատ սուրճը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Առաջարկվող չափից բարձր ըմպելիքը կարող է բջջային վնաս պատճառել և կարճացնել թելոմերները՝ ռեակտիվ թթվածնային տեսակների առաջացման պատճառով:

Հետևաբար, սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական երեքից չորս բաժակ, կարող է լինել ոչ միայն հաճելի ծես, այլև առողջությունը պահպանելու և ծերացումը դանդաղեցնելու միջոց:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կարգադրել է Վաշինգտոնում Ազգային գվարդիայի ևս 500 մարտիկ տեղակայել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով երկու գվարդիական ծանր վիրավորվել է։ 

«Ես պատերազմի նախարարությանը կարգադրել եմ լրացուցիչ 500 զինվոր մոբիլիզացնել մեր մայրաքաղաքը պաշտպանելու համար», – ասել է Թրամփը ամերիկացիներին ուղղված հեռուստաուղերձի ընթացքում։ 

Նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանից 300 մետր հեռավորության վրա անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու ներկայացուցիչ։

Կատարվածի համար ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանի մի քաղաքացու։ Դեռևս հայտնի չեն գործողության շարժառիթները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածն ահաբեկչություն է որակել։ Նա հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ստուգելու են Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ են եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում՝ ընդգծելով, որ երկրից արտաքսվելու են բոլոր այն օտարերկրացիները, ովքեր չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։

Այս հայտարարությունից հետո Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում են Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը։

Ֆինլանդիայում մեկնարկում են զորավարժություններ՝  6,5 հազար  զինվորի և ավելի քան 900 միավոր տեխնիկայի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։

 

Զորավարժությունները տեղի են ունենում Ուուսիմաայի, Պայյատ Հյամեի մարզերում և Ռուսաստանին սահմանակից Կյումենլաակսյոի մարզում։ Դրանք կտևեն նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը:

Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է Ոստիկանության ծառայողի դի, ըստ նախնական տեղեկությունների՝ ծառայողն ինքնասպանություն է գործել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- նշեց Սարգսյանը։

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի գնդի պարեկներից մեկի անշնչացած մարմինը՝ հրազենային վնասվածքով։

ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում, այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում միջազգային Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին և նշեց, որ Բաքվում պահվող անձանց հետ վերջին անգամ տեսակցություն է եղել հունիսին։

«Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով` այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանն առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով Ադրբեջանում զբաղվել է մեր կազմակերպությունը»,- ընդգծեց Ամատունին։

Ամատունին ընդգծեց՝ հանգամանքները, որոնք կապված են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ, չեն հանրայնացվում, որովհետև այդ աշխատանքների զգալի մասը կոնֆիդենցիալ ձևաչափով է իրականացվում։

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում Միացյալ Նահանգների կարևոր դերի վերաբերյալ, հաղորդել է IRNA-ն։

«Ցանկանում եմ Ձեր և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել Միացյալ Նահանգների ևս մեկ պաշտոնական խոստովանության վրա, որը ևս մեկ անգամ հաստատում է իր անմիջական մասնակցությունն Իսրայելի ռեժիմի հետ միասին 2025 թվականի հունիսին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված անօրինական զինված ագրեսիային», -ասված է նամակում։

Իրավանին  կոչ է արել ՄԱԿ գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պատասխանատվությանը համապատասխան, ապահովելու Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի պատասխանատվությունը այս ծանր խախտումների համար և պատասխանատվության ենթարկելու այդ հանցագործությունների մեղավորներին։ 

«ԱՄՆ-ն պարտավոր է լիարժեք փոխհատուցել Իրանի և նրա քաղաքացիների նկատմամբ նշված խախտումների հետևանքով պատճառված վնասների համար, ներառյալ՝ ցանկացած նյութական և բարոյական վնաս: Սա ներառում է նաև դրանց հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պարտավորություն՝ միջազգային իրավունքի համաձայն: Միևնույն ժամանակ, խոստովանությունը ենթադրում է նաև միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների մեջ ներգրավված Միացյալ Նահանգների ցանկացած պաշտոնյայի և անհատի անհատական ​​քրեական պատասխանատվություն, այդ թվում՝ ագրեսիայի հանցագործության համար», - նշված է նամակում:

Կամավոր զինվորական ծառայությունը Ֆրանսիայում կներդրվի հաջորդ ամռանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

 

«Հաջորդ ամռանից աստիճանաբար կներդրվի նոր ազգային ծառայություն: Ես առաջարկում եմ լիովին զինվորական ծառայություն, որը համընդհանուր չէ, բայց որը դեռ կարող է ընդգրկել ամբողջ սերնդին», - հայտարարել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վար-Ալիե-է-Ռիսե ռազմաբազայում:

Ֆրանսիան պաշտոնապես վերացրել է պարտադիր զինվորական ծառայությունը 1997 թվականին։ Օրենքը նախատեսում էր զորակոչի աստիճանական վերացում. պարտադիր զինվորական ծառայության էին ենթակա միայն 1978 թվականի վերջից առաջ ծնված տղամարդիկ։ 2001 թվականին՝ զորակոչի վերջին տարում, զորակոչվել է ընդամենը 23,000 տղամարդ, որոնք ծառայել են ընդամենը վեց ամիս՝ նախկին տասը ամսվա փոխարեն։

Լատվիան քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածների լիակատար ապամոնտաժման հարցը. որոշումը նախատեսվում է կայացնել հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը՝ РБК Украина-ի փոխանցմամբ։

Լատվիայի կառավարությունը մինչև 2025 թվականի վերջը կվերլուծի երկրի արևելյան սահմանին երկաթուղային գծի հնարավոր քանդման վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով Լիտվայի և Էստոնիայի զինված ուժերի կարծիքը։

Լատվիայի նախագահը նշել է, որ երկաթուղու ապամոնտաժման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն սպասվում է 2026 թվականի սկզբին։ 

«Մենք չենք կարող բացառել ազգային պաշտպանության և անվտանգության ամրապնդման որևէ տարբերակ, սակայն նման որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով աշխատանքի ժամկետները և ծավալը, ինչպես նաև դրանց ազդեցության գնահատումը տարբեր սոցիալ-տնտեսական ասպեկտների վրա», - ասել է Ռինկևիչսը։

Թուրքիայի նախագահը հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, միջկրոնական երկխոսության և գլոբալ մարտահրավերների հարցեր։ Էրդողանի և Հռոմի պապի հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահը, արտաքին գործերի նախարարը և մշակույթի նախարարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ նախատեսվում է նաև հանդիպում եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հոգևորականների հետ Հարբիյեի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցում: Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը նախագահ Էրդողանի կողմից հրավիրվել է Անկարա՝ Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը մասնակցելու համար։

Ֆոտո

Ռուսաստանին անհրաժեշտ է նոր տարածքների միջազգային ճանաչում. Պուտին

Օրական երեքից չորս բաժակ սուրճը երկարացնում է կյանքը

Թրամփը կարգադրել է Ազգային գվարդիայի ևս 500 անդամի տեղակայել Վաշինգտոնում

Ֆինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի հետ սահմանին

Նախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողն ինքնաuպանություն է գործել. ՆԳՆ խոսնակ

ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում. Զառա Ամատունի

ԱՄՆ-ն պարտավոր է լիարժեք փոխհատուցել Իրանին պատճառած վնաuների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Ֆրանսիայում կներդրվի կամավոր զինծառայություն. Մակրոն

Լատվիան քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածների լիակատար ապամոնտաժման հարցը

Էրդողանն ու Հռոմի պապը քննարկել են երկկողմ համագործակցության և միջկրոնական երկխոսության հարցեր

Ռուսաստանը պատրաստ է թղթի վրա արձանագրել, որ չի պատրաստվում hարձակվել Եվրոպայի վրա. Պուտին

Եվրասիական միությունում ռոբոտատեխնիկայի աջակցության ծրագրեր կսկսվեն. Բարսեղյան

Ես և Պուտինն «ագրեunրներ» ենք. Լուկաշենկո

«Opel»-ում հայտնաբերվել է hրազենային վնասվածքով տղամարդու մարմին

ՀՀ-ում կձևավորվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ