Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը «պատրաստվել հնարավոր գործողությունների» Նիգերիայում՝ երկրում քրիստոնյաների ենթադրյալ սպանությունների կապակցությամբ։
«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, ԱՄՆ-ն անմիջապես կդադարեցնի Նիգերիային տրամադրվող ցանկացած օգնություն և միանգամայն կարող է ներխուժել այս, այժմ ամոթալի, երկիրը՝ զենքը ձեռքին, որպեսզի ամբողջությամբ ոչնչացնի իսլամիստ ահաբեկիչներին, որոնք կատարում են այդ սարսափելի վայրագությունները։ Եթե մենք հարձակվենք, դա կլինի արագ, դաժան և քաղցր՝ ճիշտ այնպես, ինչպես ահաբեկիչ-մարդասպանները հարձակվում են մեր ՍԻՐԵԼԻ քրիստոնյաների վրա։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՆԻԳԵՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՈՐԾԵԼ ԱՐԱԳ», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պատասխանել է Թրամփի գրառմանը՝ «Այո, սըր»։
«Նիգերիայում՝ և որտեղ էլ որ լինի, անմեղ քրիստոնյաների սպանությունները պետք է անմիջապես դադարեցվեն, – հայտարարել է Հեգսեթը X հեռուստաալիքի եթերում։- Պատերազմի նախարարությունը պատրաստվում է գործողությունների։ Կամ Նիգերիայի կառավարությունը կպաշտպանի քրիստոնյաներին, կամ մենք կսպանենք իսլամիստ ահաբեկիչներին, որոնք կատարում են այդ սարսափելի վայրագությունները»։
Ինչպես ընդգծում է NBC News-ը, Թրամփի հայտարարությունը հնչել է այն օրը, երբ նա Նիգերիան դասել է «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» շարքին։
ԱՄՆ-ն այդպես է անվանում այն երկրները, որոնք, ըստ կառավարության, կատարում են «հատկապես լուրջ խախտումներ՝ դավանանքի ազատության ոլորտում»։
Այդ ցանկում ներառված են նաև Չինաստանը, Կուբան և Հյուսիսային Կորեան։
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում տղամարդու դի կա։
Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 66-ամյա Սամվել Ն․-ի դին։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ադրբեջանում՝ Իսմայիլիի շրջանում (Բաքվից 364 կիլոմետր հեռավորության վրա) տեղի են ունեցել երկրաշարժեր՝ 3.4 և 3.1 մագնիտուդով, հաղորդում է «Московский комсомолец»-ը՝ հղում անելով երկրի ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։
Իսմայիլիի շրջանում տեղական ժամանակով 2։50-ին արձանագրվել է երկրաշարժ, որի մագնիտուդը կազմել է 3.1։ Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։
Երկրորդ երկրաշարժը՝ 3.4 մագնիտուդով, տեղի է ունեցել մի քանի ժամ անց։ Սեյսմոլոգիական ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նույն 4 կմ խորության վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը քայլ էր դեպի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը և կբերի խաղաղություն և բարգավաճում երկու երկրներին։
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իմ G2 հանդիպումը հրաշալի էր մեր երկու երկրների համար։ Այս հանդիպումը կհանգեցնի երկարատև խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի և՛ Չինաստանին, և՛ Միացյալ Նահանգներին», - գրել է ԱՄՆ նախագահը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է Միացյալ Նահանգներին պատերազմ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ՝ իր երկրի բնական պաշարները «կողոպտելու» համար։
«Նրանք փորձել են պատերազմ, պետական հեղաշրջում կազմակերպել և մեր նավթի ու գազի հսկայական պաշարների գողությունը Վենեսուելայի դեմ։ Եթե Վենեսուելան չունենար նավթ, գազ, ոսկի, ջուր, միլիոնավոր հեկտար բերրի հողեր և ռազմավարական աշխարհագրական դիրք, գուցե ոչ ոք նույնիսկ մեր մասին չխոսեր», - ասել է Մադուրոն՝ ելույթ ունենալով Կարակասում կայացած «Լայն Կարիբյան ավազանի խորհրդարանական ֆորումի» փակման ժամանակ։
Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքի Waldo խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է քսաներկու մարդ, այդ թվում՝ չորս երեխա։
Եվս 12 մարդ վիրավորվել է։ Նախնական տվյալներով՝ պայթյունը կարող է առաջացած լինել խանութի դիմաց կայանված մեքենայի պատճառով։
OpenAI-ը թարմացրել է իր ծառայությունների օգտագործման քաղաքականությունը: Ըստ OpenAI կայքում տեղադրված հաղորդագրության՝ օգտատերերին այժմ արգելվում է իրավաբանական և բժշկական խորհրդատվություն ստանալ ChatGPT չաթբոտից։
Փոփոխությունները ներառում են նաև կրթության, բնակարանային պայմանների, զբաղվածության, ֆինանսների և վարկավորման, ապահովագրության և «անհրաժեշտ պետական ծառայությունների» վերաբերյալ խորհրդատվության արգելք: Ավելին, ChatGPT-ն այլևս չի կարողանա խորհրդատվություն տրամադրել օգտատերերին միգրացիայի և ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։
«Մենք պահանջում ենք, որ օգտատերերը պատշաճ կերպով օգտագործեն մեր ծառայությունները, և մեր քաղաքականության և անվտանգության միջոցառումների խախտումը կամ դրանց չկատարումը կարող է հանգեցնել մեր համակարգերին մուտք գործելու կորստի կամ այլ պատժամիջոցների», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Պարզաբանվում է, որ ծառայությունները չեն կարող օգտագործվել սպառնալիքների, ահաբեկման, հետապնդման կամ զրպարտության, կամ ինքնասպանության կամ սննդային խանգարումների խթանման նպատակով: Սեռական բռնությունը և ահաբեկչությունը, զենքի ստեղծումը, ձեռքբերումը կամ օգտագործումը, ինչպես նաև խաղամոլությունը նույնպես արգելված են։
OpenAI ծառայություններին նաև արգելվում է օգտագործել անձի պատկերը առանց նրա համաձայնության (ներառյալ ձայնը և իրատեսական դիմանկարները): Արգելվում է գնահատել կամ կանխատեսել անհատի կողմից հանցագործություն կատարելու ռիսկը՝ «միայն նրա անձնական բնութագրերի հիման վրա»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Գազայի հատվածում հրադադարի հարցը քննարկել է Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ներկայացուցիչների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Նախարար Ֆիդանը այսօր Ստամբուլում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամների հետ։ Քննարկվել են Գազայում հրադադարի հարցը և տարածաշրջանի մարդասիրական կարիքները», – ասել է աղբյուրը։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և Համասը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնության են եկել իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայում հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։
Դիզայներ և ռեժիսոր Թոմ Ֆորդը պաշտոնապես աշխատում է իր երրորդ լիամետրաժ ֆիլմի վրա։ Այս մասին հաղորդում է քասթինգ-տնօրեն Ֆրանսին Մայսլերը:
«Մենք աշխատում ենք շուրջօրյա… համագործակցում ենք ամեն հարցում: Այն լինելու է էպիկական, անհավանական ֆիլմ, որը ձեզ անպայման դուր կգա»,- Մեյսլերին է մեջբերում Variety-ն:
Նախկինում լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Ֆորդը մշակում է Անն Ռայսի «Լաց դեպի երկինք» վեպի էկրանավորումը, որը պատմում է 18-րդ դարի Վենետիկի ամորձատ երգիչների մասին: Նախագծի մասին դեռևս ճշգրիտ տեղեկություններ չկան։
Ֆորդի դեբյուտային ֆիլմը՝ «Միայնակ տղամարդը», թողարկվել է 2009 թվականին:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: