Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իսրայելի Քնեսեթի Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը։ Այս մասին հայտնում է Քնեսեթի մամուլի ծառայությունը։
Քննարկման ընթացքում բանտարկյալների և անհետ կորածների հարցերով համակարգող Գալ Հիրշը նշել է. «Վարչապետն այժմ աջակցում է այս քայլին։ Ես այս օրինագիծը դիտարկում եմ որպես գործիք, որը թույլ է տալիս մեզ պայքարել ահաբեկչության դեմ և ազատել պատանդներին, և խնդրում եմ, որ մեզ իրավունք տրվի դիմել դատարան և ներկայացնել գաղտնի զեկույց՝ նման որոշում կայացնելուց առաջ»։
«Թող յուրաքանչյուր ահաբեկիչ, որը գնում է սպանելու, իմանա, որ իրեն սպասում է մեկ դատավճիռ՝ մահապատիժ», – հայտարարել է Ազգային անվտանգության նախարար, խորհրդարանի անդամ Իտամար Բեն-Գվիրը:
Օրինագիծը մահապատիժ է առաջարկում յուրաքանչյուրի համար, ով «դիտավորյալ կամ անզգուշորեն Իսրայելի քաղաքացու մահ է պատճառում, երբ արարքը կատարվել է ռասիստական դրդապատճառներով կամ որոշակի խմբի նկատմամբ ատելությունից դրդված»։
Ըստ The Times of Israel-ի՝ Քնեսեթը կարող է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկել նոյեմբերի 5-ին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են փռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
«Հրավիրել ենք երեխայակենտրոն կառույցների՝ ոստիկանություն, դպրոց, բուժամբուլատորիա, հասարակական կազմակերպություններ։ Հիմնական խնդիրը լինելու է երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը», - նշեց Գալոյանը։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ Հետագայում պարզվել է, որ նա սպանության զոհ է. խեղդամահ անելով սպանել է հայրը, իսկ այդ ընտանիքում ապրում է եւս 4 երեխա։
Նշենք, որ փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը։
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին տեղն է զբաղեցնում եվրագավաթային մրցաշարի հանդիպումներում խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով: Transfermarkt-ի տվյալներով՝ պորտուգալացին 183 խաղում խաղացել է 15,758 րոպե։ Այս մասին փոխանցում է championat.com-ը:
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին։ Նրա ակտիվում 13,577 րոպե կա։ Արգենտինացին ՉԼ-ում անցկացրել է 163 հանդիպում։ Նշվում է, որ վարկանիշում հաշվի չի առնվել դարպասապահների խաղաժամանակը:
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ րոպեներ անցկացրած թոփ 5 խաղացողներն՝ այս պահի դրությամբ՝
1. Կրիշտիանու Ռոնալդու-183 խաղ, 15,758 րոպե
2. Լիոնել Մեսսի-163 խաղ, 13,577 րոպե
3. Սերխիո Ռամոս-142 խաղ, 12,449 րոպե
4. Ռաուլ Գոնսալես-142 խաղ, 11,989 րոպե
5. Թոնի Կրոս-151 հանդիպում, 11,635 րոպե
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Այս մասին հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ժողովրդական ժողովների տանը։ Բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների անդամները։ Սի Ծինփինը հանդիպման բացմանը բարձր է գնահատել Միշուստինի ներդրումը ռուս-չինական հարաբերությունների զարգացման գործում։ Միշուստինը Չինաստանում է երկօրյա այցով։
Նոյեմբերի 3-ին նա հանդիպել է Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցզյանի հետ։ Նրանց բանակցությունները տեղի են ունեցել Հանչժոուում։ Հանդիման մասնակիցներն ստորագրել են մի շարք փաստաթղթեր։
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան:
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 7-ից, ըստ իրավաբանների որակման, ապօրինաբար գտնվում է անազատության մեջ:
Օգոստոսի 8-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2018 թվականին հրապարակային հնչեղություն ստացած և ավարտված, այսինքն յոթ տարվա վաղեմության գործով, որոշեց երկու ամսով կալանավորել Վարդան Հարությունյանին: Ընդհանրապես, նման տևական ժամանակային խզման պայմաններում, կալանքը չի կարող դիտարկվել միակ հնարավոր և ողջամիտ խափանման միջոցը: Չնայած դրան, Դատարանը հաշվի չառավ հնարավոր այլ խափանման միջոցների հնարավորությունը, և հենց կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նման դեպքերում Դատարանի կողմից կալանքին գերակայություն տալը դիտարկում է անձի անձնական ազատության իրավունքի և հենց ազատության կանխավարկածի կոպտագույն խախտում:
Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
Բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են՝ 1,2 անգամ։
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ ամբուլատորիա կամ պատվաստումային շարժական կետեր։
Ահա այն տեսանյութը, որը որպես ապացույց առկա է Դավիթ Համբարձումյանի քրեական գործում, և որով փաստվում է, որ դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու, ավելին՝ այդ հոդվածով նշանակել է այնպիսի պատիժ, որն ըստ դատական պրակտիկայի երբևէ չի արձանագրվել նախորդիվ։ Խնդրում եմ դիտել «Հովտաշատ-Հայանիստ» խ/չ-ի դեպքի տեսանյութը և կարդալ ստորև նշված վերլուծությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:
«Այսպես, տեսանյութի 00։00-00։02 հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանն ի սկզբանե չի գտնվում տեղում վիճաբանող անձանց խմբի մեջ, այլ ձախից դեպի աջ քայլելով հասնում է վիճաբանության վայր։
Տեսանյութի 00։03-00։05 վարկյանին պատկերված են սույն գործով տուժող Աբրահամ Ինջիղուլյանը /կարմիր և սև վերնազգեստով/ և Արա Պողոսյանը /ամբողջությամբ սև հագուստով/:
Այդ ողջ ընթացում Դավիթ Համբարձումյանը որևէ գործողություն չի կատարում, որևէ մեկին չի հարվածում, չի հահոյում, չի հրում, նրա պահվածքից պարզ է դառնում, որ վերջինս փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Դավիթ Համբարձումյանը գտնվում է տուժողներից առնվազն 3-4 մետր հեռավորության վրա, ընդ որում իր և տուժողների միջև մի քանի շարք անձինք են կանգնած։
Այնուհետև Արա Պողոսյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետ տուժողների և անհայտ անձանց միջև տեղի է ունենում թեժ վիճաբանություն, քաշքշուկ, ենթադրվում է նաև հարվածներ։ Ըստ էության սա հենց այն պահն է, որի ընթացքում տուժողները ծեծի են ենթարկվել։ Դավիթ Համբարձումյանն այդ ողջ ժամանակահտվածում կոնկրետ այդ իրադարձություններին ևս չի միջամտում և չի մասնակցում դրանց։ Նախորդող ժամանակահատվածում տեսախցիկը ուղղված է դեպի այն ավտոմեքենայի դիմապակին, որից կատարվել է տեսանկարահանումը, այսինքն պատկերում է ավտոմեքենայի ամիջապես դիմացի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, որի ընթացում հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայից գտնվում է շուրջ 5-6 մետր հեռավորության վրա։ Տեսանյութի 00։14 վայրկյանին տեսախցիկը թեքվում է դեպի աջ և նկարահանում է արդեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ավտոմեքենայի աջ դռանը հարակից տարածքում, որտեղ երևում է տուժող Աբրահամ Ինջիղուլյանը։
0։14-00։22 տեսախցիկի տեսադաշտում հայտնվում են տարբեր անձինք, որոնց թվում չկա Դավիթ Համբարձումյանը: 00։22 ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ոստիկանության աշխատակից, ով գալիս է այն ուղղությունից որտեղ մինչ այդ կանգնած են եղել Դավիթ և Գոռ Համբարձումյանները ։ 00։16-ի դրությամբ վիճաբանությունը, քաշքշուկը և ծեծկռտուքը տուժողների և անհայտ անձանց միջև արդեն ավարտված է, պարզապես տարբեր կողմերից գոռգոռոցներ են լսվում։ Այսինքն այդ ծեծն ու ջարդը, որը նկարագրվել է մեղադրանքի որոշմամբ, տևել է ընդամենը 10 վայրկյան: 00։20-00։22 հատվածում հստակ լսվում է գոռոց «Հետ բերեք, հետ բերեք արա» բովանդակությամբ, ըստ էության խոսքը վերաբերում է բերման ենթարկված անձանց ազատ արձակելուն, և ըստ էության ուղղված է ոստիկանության աշխատակիցների։ 00։32-ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ևս մեկ ոստիկանւթյան աշխատակից և այդ ընթացքում վերջիններս հրելով հեռացնում են տուժողներին դեպի ավտոմեքենայի հետնամաս։ Տեսանյութի 00։32-00։33-ին լսվում է կրակոցի նմանվող պայթյունի ձայն։ Հատկանշական է, որ այդ պահին տեսախցիկի դիրքը այնպիսինն է, որ երևում է այն ավտոմեքենայի աջ հայելին, որից կատարվել է տեսանկարահանումը։Հայելու մեջ հստակ երևէում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոմեքենայի հետնամասում մեծ քանակությամբ ծուխ է առաջանում։
Այսինքն դա ոչ թե կրակոց է, այլ կամ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոց, կամ ավտոմեքենայի անսարքության պատճառով խլացուցիչից հնչող պայթյունի ձայն և առաջացող ծուխ։ Նշվածը համընկնում է նաև տուժող Արա Պողոսյանի ցուցմունքի հետ, ով նշել է, որ այդ պահին կրակոց չի եղել, այլ եղել է պայթյուն, որի հետևանքով իր կոշիկները պատռվել են։ Տեսանյութի 00։36 ին տեսադաշտում հայտնվում է թվով երրորդ ոստիկանության աշխատակիցը։ Տեսանյութի 00։38-ին տեսադաշտում հայտնվում է թվով չորրորդ ոստիկանության աշխատակիցը, բջջային հեռախոսը ձեռքին, շատ հանգիստ պահվածքով։ Տեսանյութի 00։48-ին պատկերված են տուժողներ Աբրահամ Ինջիղուլյանը և Արա Պողոսյանը, ովքեր տեսանյութի 00։14 վայրկյանից սկսած գտնվել են ավտոմեքենայի, որից կատարվել է տեսանկարահնումը, աջ հատվածում դեպի հետ, այսինքն չեն գտնվել այնտեղ որտեղ գտնվել են Դավիթ և Գոռ Համբարձումյնաները։ 00։51-ին տուժողները շրջվում և քայլում են դեպի այն անձանց կողմ, ում հետ քիչ առաջ վիճաբանում էին, հստակ երևում է, որ այդ ընթացքում վերջիններիս որևէ մեկը չի հարվածում, ընդհակառակը` փորձում են հանդարտեցնել։ Ըստ տեսանյութի բուն վիճաբանությունը և քաշքշուկը ամբողջությամբ ավարտվում է 00։14-ին։
Հ.Գ. Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չաղաղակել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է: Ամեն ինչ շատ ակնհայտ և պարզ է:
Պարզապես մի բան մոռացվում է.
Աստծո դատաստանից ոչ ոք չի կարող փախչել: Չորս երեխայի անմեղ հորը ՔԿՀ ուղարկելը չի կարող լինել ընդունելի՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական առումով:Սա հերթական նոնսենսն է, որի նպատակը Դավիթին մեկուսացնելն է քաղաքական գործընթացներից»,-գրել է նա:
Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ կոնֆլիկտը լուծված չէ ո՛չ աշխարհաքաղաքական առումով, ո՛չ քաղաքական առումով, ո՛չ իրավական առումով, ո՛չ բարոյական առումով, ո՛չ էլ սոցիալ-հոգեբանական առումով: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
«Ադրբեջանցիների պատկերացրած կոնֆլիկտի լուծումը՝ հայկական գործոնի չեզոքացումն ու դուրս մղումն է Հարավային Կովկասից (նրանք դա երբեք չեն թաքցրել՝ անգամ սովետական տարիներին):
Մեզ համար կոնֆլիկտի լուծումը՝ խաղաղ գոյակցության, անվտանգ և կայուն զարգացման, ինքնիշխանութան, անքակտելի իրավունքների, արդարության և ինքնության պահպանման ամուր երաշխիքների մեջ է՝ մեզ պատկանող կենսական տարածքների վրա:
Նիկոլը խոսում է կոնֆլիկտի լուծումից՝ դավադրաբար անտեսելով, որ կոնֆլիկտն ավելի է խորացրել, ավելի շատ է դրսի ուժերի կողմից կառավարելի կամ միջամտելի դարձրել, ու ավելի խորը կախվածության մեջ է դրել Հայաստանի ու Արցախի ապագան:
Կոնֆլիկտի ավարված չլինելու մասին են վկայում Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքի պաշտոնական քարոզչությունն ու մեր շահերի հաշվին նոր «հաղթանակների» էյֆորիան:
Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին է վկայում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու Ադրբեջանի ակտիվ սպառազինումը:
Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին է վկայում Հայաստանի վրայով դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական ձգտումները:
Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելուն ձգտող Արևմուտք-Ռուսաստան հակադրության խորացումը:
Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում «Միջին Միջանցքն» ընդդեմ «Հյուսիս-Հարավ» նախագծերի հակասող շահերի առկայությունը, որը Նիկոլի մոգոնած «խաղաղության խաչմերուկն» ապագայում կարող է վերածել «պատերազմի խաչմերուկի»:
Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին է վկայում 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված և դեռևս ուժի մեջ գտնվող հայտարարության, ու 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված, բայց ուժի մեջ չմտած թղթերի հակասությունները:
Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին է վկայում բռնի տեղահանության և հայրենազրկման ենթարկված արցախահայությունն՝ իր չիրացված միջազգային իրավունքներով հանդերձ:
Եվ այլն...
Կոնֆլիկտը կարող էր լուծվել, եթե 2018թ. չմերժեիք լեգիտիմ ընտրված ու պետանաստեղծ վարչապետ Սերժ Սարգսյանին: Նա ակնարկել էր, որ վարչապետի պաշտոնին ընտրվելու իր համաձայնությունն Արցախի հակամարտության խաղաղ լուծման գնալու՝ արդեն հասունացած ժամանակի մեջ էր:
Արտաքին որոշ հակահայ ուժերին և նրանց հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները: Նրանք ունեին կոնֆլիկտի «կարգավորման» իրենց տարբերակը, որը և պարտադրվում է հայ ժողովրդին՝ սեփական զոհերի, արյան, տարածքային կորուստների, նսեմացման ու նիկոլիզմի աղետաբեր իշխանությանը հանդուրժելու գնով»:
Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը, նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում նոյեմբերի 4-ի ցերեկը, նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին hարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
OC Media-ի ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմն ուղղակիորեն համակարգել և ֆինանսավորել է միջազգային արշավը մարդասիրական նախաձեռնության անվան տակ: Իրականում նախագիծը պարունակում է իրրեդենտիստական տարրեր, որոնք ուղղված են Հայաստանի նկատմամբ հնարավոր տարածքային նկրտումներին։ Այս մասին փոխանցում է Խրոնիկա Կավկազա-ն։
«Արևմտյան Ադրբեջան» տերմինը չի վերաբերում Ադրբեջանի տարածքին, այլ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասին կամ ամբողջին։
Արշավը դիրքավորվում է որպես մարդասիրական նախաձեռնություն՝ ուղղված 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին էթնիկ հակամարտությունների և Առաջին Ղարաբաղյան պատերազմի բռնկման հետևանքով Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։
Արշավի առանցքային իրադարձությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-6-ը Բաքվում կայացած համաժողովն էր՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով։
Միջոցառման կազմակերպման համար ծախսվել է ավելի քան 109,000 մանաթ (մոտ 65,000 դոլար), որը ներառում էր մասնակիցների կացարանի, աուդիովիզուալ սարքավորումների և թվային հարթակի ծախսերը։
Գիտաժողովին մասնակցում էին 34 օտարերկրյա փորձագետներ Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից:
Հոդվածի հեղինակ, շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը նշում է, որ փաստաթղթերը ցույց են տալիս պետության անմիջական մասնակցությունը համաժողովների, հրապարակումների կազմակերպմանն ու թվային հարթակների ստեղծմանը: Անկախ փորձագետները նախաձեռնությունը բնութագրում են որպես իրրեդենտիստական՝ ընդգծելով, որ դրա նպատակն է հիմնավորել տարածքային նկրտումները օտար հողի նկատմամբ: