Արտաքին որոշ ուժերին և հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները. Զաքարյան
Նոյեմբերի 04, 2025

Արտաքին որոշ ուժերին և հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները. Զաքարյան

By Նոյեմբերի 04, 2025 4

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ կոնֆլիկտը լուծված չէ ո՛չ աշխարհաքաղաքական առումով, ո՛չ քաղաքական առումով, ո՛չ իրավական առումով, ո՛չ բարոյական առումով, ո՛չ էլ սոցիալ-հոգեբանական առումով:  Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Ադրբեջանցիների պատկերացրած կոնֆլիկտի լուծումը՝ հայկական գործոնի չեզոքացումն ու դուրս մղումն է Հարավային Կովկասից (նրանք դա երբեք չեն թաքցրել՝ անգամ սովետական տարիներին):

Մեզ համար կոնֆլիկտի լուծումը՝ խաղաղ գոյակցության, անվտանգ և կայուն զարգացման, ինքնիշխանութան, անքակտելի իրավունքների, արդարության և ինքնության պահպանման ամուր երաշխիքների մեջ է՝ մեզ պատկանող կենսական տարածքների վրա:

Նիկոլը խոսում է կոնֆլիկտի լուծումից՝ դավադրաբար անտեսելով, որ կոնֆլիկտն ավելի է խորացրել, ավելի շատ է դրսի ուժերի կողմից կառավարելի կամ միջամտելի դարձրել, ու ավելի խորը կախվածության մեջ է դրել Հայաստանի ու Արցախի ապագան:

Կոնֆլիկտի ավարված չլինելու մասին են վկայում Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքի պաշտոնական քարոզչությունն ու մեր շահերի հաշվին նոր «հաղթանակների» էյֆորիան:

Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին է վկայում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու Ադրբեջանի ակտիվ սպառազինումը:

Կոնֆլիկտի ավարտված չլինելու մասին է վկայում Հայաստանի վրայով դեպի Կենտրոնական Ասիա՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական ձգտումները:

Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելուն ձգտող Արևմուտք-Ռուսաստան հակադրության խորացումը:

Կոնֆլիկտի կարգավորված չլինելու մասին է վկայում «Միջին Միջանցքն» ընդդեմ «Հյուսիս-Հարավ» նախագծերի հակասող շահերի առկայությունը, որը Նիկոլի մոգոնած «խաղաղության խաչմերուկն» ապագայում կարող է վերածել «պատերազմի խաչմերուկի»:

Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին է վկայում 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված և դեռևս ուժի մեջ գտնվող հայտարարության, ու 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված, բայց ուժի մեջ չմտած թղթերի հակասությունները:

Կոնֆլիկտը կարգավորված չլինելու մասին է վկայում բռնի տեղահանության և հայրենազրկման ենթարկված արցախահայությունն՝ իր չիրացված միջազգային իրավունքներով հանդերձ:

Եվ այլն...

Կոնֆլիկտը կարող էր լուծվել, եթե 2018թ. չմերժեիք լեգիտիմ ընտրված ու պետանաստեղծ վարչապետ Սերժ Սարգսյանին: Նա ակնարկել էր, որ վարչապետի պաշտոնին ընտրվելու իր համաձայնությունն Արցախի հակամարտության խաղաղ լուծման գնալու՝ արդեն հասունացած ժամանակի մեջ էր:

Արտաքին որոշ հակահայ ուժերին և նրանց հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները: Նրանք ունեին կոնֆլիկտի «կարգավորման» իրենց տարբերակը, որը և պարտադրվում է հայ ժողովրդին՝ սեփական զոհերի, արյան, տարածքային կորուստների, նսեմացման ու նիկոլիզմի աղետաբեր իշխանությանը հանդուրժելու գնով»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն

Իրաքը պահանջում է ամերիկյան զnրքերի դուրսբերումը մինչև 2026 թվականը

Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել

«Լաբուբուի» հեղինակը մտել է չինացի միլիարդատերերի տասնյակի մեջ

«Իսկանդեր» հրթիռները զգալիորեն նվազեցրել են ԱՄՆ Patriot ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը

Հյուսիսային Կորեան մոտ 10 հրթիռ է արձակել Պենտագոնի ղեկավարի սահմանային այցի ժամանակ. Yonhap

Չինաստանում մեկնարկել է Xpeng թռչող ավտոմեքենաների փորձնական արտադրությունը