ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ կարող է սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե քաղաքապետի ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Զոհրան Մամդանին: Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է iz.ru-ն։
Նրա խոսքով՝ Մամդանիի հաղթանակի դեպքում նա քաղաքին դաշնային միջոցներ չի հատկացնի, բացառությամբ ամենաանհրաժեշտ նվազագույնի, քանի որ կարծում է, որ կոմունիստ քաղաքական գործչի ղեկավարությամբ Նյու Յորքը «չի կարողանա ոչ հաջողության հասնել, ոչ էլ գոյատևել»։
«Եթե դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, շատ քիչ հավանական է, որ ես դաշնային միջոցներ հատկացնեմ, բացի անհրաժեշտ նվազագույնից, իմ սիրելի առաջին տան համար»,-գրել է նա։
Թրամփը նաև ընդգծել է, որ կգերադասեր քաղաքապետի պաշտոնում տեսնել «հաջողության հասած» դեմոկրատ, քան «առանց փորձի և լիակատար ձախողման համբավ ունեցող կոմունիստ» և կոչ է արել քվեարկել Էնդրյու Կուոմոյի օգտին: