«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ
Նոյեմբերի 04, 2025

«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ

By Նոյեմբերի 04, 2025 6

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, գրում է. 

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր, օրինակ է բերել 20-րդ դարասկզբի ռուսական քարտեզները՝ նշելով, թե համաձայն դրանց Հայաստանի ներկայիս տարածքում կան «ադրբեջանական տեղանուններ» և կոչ անելով ուսումնասիրել ու հանրահռչակել դրանք։ 

Մի կողմ թողնելով, որ քարտեզներում ընդհանրապես չկա Ադրբեջան տարածք Հարավային Կովկասում, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին և նրա ողջ կեղծ գիտական ու քարոզչական կառուացակարգերին առաջարկում եմ հանրահռչակել և ուսումնասիրել, դիցուք, 1902թ. Ռուսական կայսրության Բաքվի նահանգի ազգագրական քարտեզի հենց Ապշերոնյան թերակղզու հատվածը և բացի Ահմեդլու և Սաբունչի բնակավայրերի «-լու» և «-չի» թյուրքական ածանցներից, գտնել որևէ այլ թյուրքական տարր կամ բացի մեկ՝ Թուրքան, անվանումով գյուղից, այլ բնակավայր, որի բնակչությունը նշված չէ կովկասյան պարսիկների (թաթերի) բնակության տարածքը նշող դարչնագույնով։ 

Դե, ինչպես արդի երևանյան աշխարհաբարով են ասում՝ «կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 04 Նոյեմբերի 2025 11:34

Լրահոս