Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել
Նոյեմբերի 02, 2025

Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել

By Նոյեմբերի 02, 2025 0

Սոչիում գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտնել է, որ հայտարարվել է հրթիռային վտանգ, գրում է Kub Mash Telegram-ալիքը։

Բոլոր ծառայությունները բերվել են առավելագույն պատրաստվածության վիճակի։ Քաղաքացիներին կոչ է արվել պահպանել հանգստություն և հետևել անվտանգության կանոններին։

Ավելի ուշ Տուապսեի շրջանում հայտարարվել է անօդաչու սարքերի վտանգ։

Ալիքի տվյալներով, անօդաչուի բեկորները վնասել են Տուապսեում գտնվող նավթային լցանավը և նավթաբեռնման տերմինալը։

Դրանից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, անձնակազմը տարհանվել է։ Բեկորները վնասել են նաև տերմինալի շինությունները, ենթակառուցվածքները և տախտակամածի վերնակառուցվածքը։ Նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են օպերատիվ շտաբից։

Rate this item
(0 votes)

Լրահոս