ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ պատասխանել նախօրեին Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ NEWS.am–ի հարցին։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, նա այսպես արձագանքեց. «Ես հիմա ելույթի եմ գնում։ Չեմ պատասխանում ես հիմա ձեր հարցերին, ես ձեզ կհրավիրեմ սահմանված ձևով և կարգով, և ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Դրա համար կա ձև, ես հիմա գնում եմ ելույթ ունենալու, համեցեք, լսեք ելույթը, կստանաք ձեր հարցերի պատասխանը՝ շատ լավ, չեք ստանա Ձեր հարցերի պատասխանը՝ հաջորդիվ հնարավորություն կունենաք տալ հարցեր»։
Հիշեցնենք՝ Ալիևը երեկ հայտարարել էր. «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին»։