«Pop Mart» խանութների ցանցի հիմնադիր Վան Նինգը, որն առավել հայտնի է իր «Լաբուբու» հավաքածու խաղալիքներով, «Forbes»-ի տվյալներով՝ Չինաստանի տասը ամենահարուստ միլիարդատերերի շարքում է՝ 22,3 միլիարդ դոլար կարողությամբ:
Ցուցակը գլխավորում է «ByteDance»-ի հիմնադիր և «TikTok»-ի սեփականատեր Չժան Իմինգը՝ 65.5 միլիարդ դոլար կարողությամբ, «Nongfu Spring» ըմպելիքների արտադրողի ղեկավար Չժոն Շանշանը՝ 58.7 միլիարդ դոլար և «Tencent»-ի գործադիր տնօրեն («WeChat»-ի մշակող) Մա Հուատենգը՝ 52.2 միլիարդ դոլար: