ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն
Նոյեմբերի 04, 2025

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն

By Նոյեմբերի 04, 2025 4

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն, որը կպատմի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդների ավանդի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Кино-Театр.ру» կայքը։

Սերիալը կկոչվի «Կայծ»։ Ութ մասից բաղկացած ֆիլմը կպատմի մարտիկների և հրամանատարների ճակատագրերի մասին։ Սյուժեի հիմքում ընկած է իրականում գոյություն ունեցած դիվիզիայի մարտական ուղին, որտեղ ուս ուսի կռվել են Խորհրդային Միության տասնյակ ազգությունների ներկայացուցիչներ։

«Սա ոչ միայն ծավալուն նախագիծ է, այլև ընդհանուր պատմական հիշողության և հավիտենական արժեքների՝ արիության, հերոսության, հայրենիքի հանդեպ նվիրվածության պահպանման գործում կարևոր ներդրում: Մեզ համար հատկապես կարևոր է, որ սերիալը ստեղծվում է ԱՊՀ երկրների գործընկերների հետ համատեղ՝ ընդգծելով մեր ընդհանուր մշակութային տարածքն ու ժողովուրդների կապը»,-նշել է «Գազպրոմ–մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Խանչալյանը։

Նախագծում կներգրավվի պատմական խորհրդատուների թիմ՝ ֆիլմին պատմական հավաստիության բարձր մակարդակ ապահովելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս