Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ոչ մի բան չեմ կարող ասել, հնելուկային է ամեն բան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ծափաթաղ գյուղ բուժքույր Ալմաստ Վարդենյանը՝ անդրադառնալով նրան, որ պարզվել է, որ 3–ամյա Տիգրանին հայրն է խեղդել։
Հարցին՝ նախկինում հոր կողմից ագրեսիվ վարքի դրսեւորումներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Չեմ լսել չեմ նկատել։ Հայրը՝ Արմենը, ոստիկանական մեքենայի մեջ էր, բերեցին, իջեցրին, գնացին տան հետևը։ Բոլորին տնից հանեցին դուրս, մենք դրսում կանգնած ենք։ տանը ոչ մի գործողություն չի կատարվել։ Ես չեմ հավատում այս ամենին։ Տան անդամները ոչ մի բան չէին խոսում։ Տեղի ունեցածը հանելուկային ու անհավատալի է»։
Այսօր ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։
«Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։
Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, ինքը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։
Նշենք, որ այս պահին Ծափաթաղում է մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։ Տան բակում, ինչպես նաև տան ներսում քննիչներ ու ոստիկաններ են կան։ Նրանք հարցաքննում են ընտանիքի անդամներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։ Օրեր անց Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում։
Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):
Վերջինս ձերբակալվել է:
Ավելի վաղ հայտնեռլ էինք, որ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Լոնդոն տանող գնացքում անհայտ անձ դանակով հարձակվել է ուղևորների վրա: Տուժել է 11 մարդ, որոնցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում: Հարձակմանը մասնակցության կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: Բրիտանական իրավապահ մարմինները հայտնել են, որ չկան տվյալներ, որոնք վկայում են միջադեպի ահաբեկչական բնույթի մասին:
Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոնկաստեր քաղաքից Լոնդոնի Քինգզ Քրոսս կայարան տանող գնացքում: Միջադեպի պահին գնացքը անցնում էր Քեմբրիջշիր կոմսության տարածքով:
Հարձակման մասին տեղեկացել են գնացքի ուղևորները, ովքեր զանգահարել են ոստիկանություն և արտակարգ ծառայություններ: Նրանք պատմել են ուղևորների վրա հարձակվող, դանակով զինված անձի մասին։
Մեծ թվով ոստիկաններ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են ժամանել Քեմբրիջշիրի Հանթինգդոն կայարան, որտեղ գնացքը կատարել է չպլանավորված կանգառ:
Զինված ոստիկանները գնացքում ձերբակալել են երկու տղամարդու՝ հարձակմանը մասնակցության կասկածանքով:
Կիրակի կեսօրին ոստիկանությունը ճշտել է, որ ձերբակալվածները բրիտանացի քաղաքացիներ են: Մեկը 32-ամյա սևամորթ բրիտանացի է, մյուսը՝ 35-ամյա կարիբյան ծագմամբ տղամարդ: Երկուսն էլ ծնվել են Մեծ Բրիտանիայում: Նրանց անունները չեն հրապարակվում:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12։05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Կապուտջուղ սարը և մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Նոյեմբերի 2-ին, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն (մոտ 3600 մետր բարձրության վրա) և ուղեկցել (մոտ 16 կմ) դեպի փրկարարական ավտոմեքենա, այնուհետև՝ բժշկական կենտրոն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գրադարանում պահվում է ուկրաինական պատերազմում ռուսաստանցի զինվորականների կողմից խոցված գերմանական Leopard տանկի մի բեկոր. գրում է «Коммерсантъ»-ը։ Իսկ վերջինի մասին իր ռեպորտաժում պատմել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը։
«Գերագույն գլխավոր հրամանատարին՝ ֆաշիստական տանկի բեկոր»,- գրված է մետաղի կտորի վրա։ «58-րդ բանակի անձնակազմից»։ Բացատրությունից հետևում է, որ ցուցանմուշը ժամանել է Զապորոժիեի մարզից, թվագրված է 2023 թվականով։
Ռեպորտաժում նշվում է, որ Կրեմլի առաջին մասնաշենքում գտնվող ՌԴ նախագահի գրադարանում պահվում են նաև հազարավոր գրքեր, շևրոններ և զինծառայողների այլ նվերներ։ Մասնավորապես, այնտեղ է գտնվում Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային հետևակային բրիգադի դրոշը, որը Վլադիմիր Պուտինը նախորդ տարի վերցրել էր ուղիղ կապի ժամանակ։
Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը` «Ա լիգա»-ն:
Մրցաշրջանի 2025/26-ին մասնակցում է 6 թիմ` «Արթիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Օլիմպավան», «Էրեբունի», «Հատիս»:
Մեկնարկային տուրում «Ուրարտու»-ն 91:68 հաշվով առավելության է հասել «Արթիկ»-ի նկատմամբ: ԲԿԱՄ-ն զիջել է «Օլիմպավան»-ին 61:83 հաշվով:
«Հատիս»-ն առավելության է հասել «Էրեբունի»-ի նկատմամբ` 105:74 հաշվով:Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 8-9-ին:
Քնի մասնագետ Ռոման Բուզունովը նշել է չորս կանոն, որոնք կօգնեն բարելավել ձեր քունը մեկ շաբաթում: Նրա խորհուրդները մեջբերում է aif.ru- ն:
Բուզունովը շեշտել է, որ քունը բարելավելու միակ արդյունավետ միջոցը արթուն մնալու սովորությունները փոխելն է: Նախ, նա կոչ է արել կանոնավոր մարզվելը: Նա կարծում է, որ օպտիմալ է շաբաթական չորսից հինգ անգամ մեկ ժամ տևողությամբ վարժություններ կատարելը: Սնոմնոլոգը բացատրել է, որ ֆիզիկական ակտիվությունն ունի հզոր հակատագնապային, հակասթրեսային և հակադեպրեսանտ ազդեցություն:
Երկրորդ, բժիշկը խորհուրդ է տվել չօգտագործել սմարթֆոն արթնանալուց հետո 30 րոպեի ընթացքում և քնելուց մեկ ժամ առաջ։ Նա բացատրել է, որ կարճատև տեխնոլոգիական ընդմիջումները օգնում են օրգանիզմին ճիշտ կարգավորել հորմոնները և նվազեցնել սթրեսը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անգամ չի էլ մտածում հաջորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
ԱՄՆ նախագահն այս և այլ հարցերի մասին խոսել է CBS News-ին տված հարցազրույցում։Լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել ու առաջադրել թեկնածությունը 2028 թվականի նախագահական ընտրություններին՝ Թրամփն ասել է․ «Ես անգամ չեմ էլ մտածում այդ մասին։ Սակայն ասեմ ձեզ՝ շատերն են ցանկանում, որ ես առաջադրվեմ։ Այդուհանդերձ, մեր (խմբ․- հանրապետականների) ու դեմոկրատների միջև տարբերությունն այն է, որ մենք շատ ուժեղ թեկնածուներ ունենք։
Չեմ ցանկանում անուններ ասել, քանի որ դա տեղի չէ, դեռ շատ վաղ է»։ Հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածության վերաբերյալ՝ Թրամփը պատասխանել է․ «Ինձ իսկապես դուր է գալիս Ջեյ Դի Վենսը։ Ինձ նաև դուր է գալիս Մարկո Ռուբիոն։ Մենք անհավանական թեկնածուներ ունենք»։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահի դրությամբ չի դիտարկում Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը։ Նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը, պատասխանելով հարցին, թե արդյոք մտածում է հրթիռները վաճառել Ուկրաինային, ասել է․ «Ոչ»։ Այդուհանդերձ, նա չի բացառել, որ կարող է փոխել իր միտքը։ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել էին Tomahawk հրթիռները տրամադրելու գաղափարը հոկտեմբերի 22-ին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Ռյուտեն օրեր առաջ հայտարարել է, որ հարցը քննարկվում է, և որ որոշումը պետք է կայացնի Միացյալ Նահանգները։
Tomahawk հրթիռների հեռահարությունը 2500 կմ է, ինչը բավարար է Ռուսաստանի խորքը, այդ թվում՝ Մոսկվային հարվածելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ամերիկյան կողմին իրենց տրամադրել հրթիռները, սակայն Ռուսաստանը նախազգուշացրել է, որ նման քայլը կործանարար հետևանքներ կունենա։Ավելի վաղ, խոսելով հրթիռների մասին, Թրամփն ասել էր, որ դրանք օգտագործելը բավական բարդ է, ու շուրջ մեկ տարի է պետք՝ սովորելու համար։
«Ուստի միակ տարբերակը, որ Tomahawk հրթիռ կարձակվի, այն դեպքում կլինի, եթե մենք դա անենք, բայց մենք չենք պատրաստվում դա անել»,- ընդգծել էր ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ չեն պատրաստվում սովորեցնել ուրիշներին ամերիկյան Tomahawk հրթիռների արձակման ձևերը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինի պետությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Այո՛, նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Ես շատ լավ եմ աշխատել նրա հետ։ Ես ստիպված էի նրան մի փոքր ուղղորդել այս կամ այն ուղղությամբ, կարծում եմ՝ ես հիանալի աշխատանք կատարեցի։
Նա շատ տաղանդավոր մարդ է», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է Նեթանյահուին դրդել ճանաչել Պաղեստինի պետությունը։