Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է, որ հոկտեմբերին Լուվրից գողություն կատարած անձինք մանր հանցագործներ են և ապրում են Ֆրանսիայի մայրաքաղաքի աղքատ արվարձանում:
«Դա, իհարկե, ոչ այնքան մանր, ամենօրյա հանցագործ միջավայր է: Սակայն դա այնպիսի տիպ է, որը մենք, որպես կանոն, չենք կապում կազմակերպված հանցավորության բարձրագույն շերտերի հետ»,- ասել է նա՝ Franceinfo-ին տված հարցազրույցում:
Դատախազը հավելել է, որ գողության գործով ձերբակալված չորս անձինք՝ երեք տղամարդ և մեկ կին՝ «ակնհայտորեն տեղացի» են, մարդիկ, որոնք «ավելի կամ պակաս ապրում են Սեն Դենի շրջանում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը որպես երկրի առաջնորդ հաշված են։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ես այդպես կասեի՝ այո։ Այո, ես այդպես եմ կարծում»,-ասել Է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Փարիզի դատախազ Լոր Բեկկաուն հայտարարել է, որ անցած ամիս Փարիզի Լուվր թանգարանից 102 միլիոն դոլար արժողությամբ պատմական գանձերի հանդուգն կողոպուտը իրականացրել են ոչ թե կազմակերպված հանցավոր աշխարհի պրոֆեսիոնալներ, այլ մանր հանցագործներ, հաղորդում է Reuters-ը։
Երկու շաբաթ առաջ՝ կիրակի առավոտյան, երկու տղամարդ ներխուժել են Լուվր, կոտրել պատուհանը, անկյունային հղկող սարքերով բացել ցուցափեղկերը, ապա փախուստի են դիմել սկուտերների հետևի նստատեղերին՝ երկու համախոհների օգնությամբ։ Կողոպուտը տևել է յոթ րոպեից պակաս։
Քանի որ գողության մեջ կասկածվող չորս անձանցից երեքը, ըստ ենթադրությունների, կալանավորված են, իսկ գանձերը դեռևս չեն գտնվել, իշխանությունները նշում են, որ նրանց նկարագրությունները հիշեցնում են ոչ թե «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ոճով գանգստերների, այլ Փարիզի հյուսիսային արվարձաններից սերող մանր հանցագործների։
«Սա միանշանակ ոչ սովորական հանցագործություն է… բայց այն տեսակի հանցագործություն է, որը սովորաբար չենք կապում կազմակերպված հանցավորության վերին շերտերի հետ», — ասել է Բեկկաուն franceinfo ռադիոյին։
Դատախազը նշել է, որ կասկածյալները «ակնհայտորեն տեղացիներ» են։
Նա հավելել է, որ այս պահին ձերբակալված չորս անձանց՝ այդ թվում՝ կասկածյալներից մեկի ընկերուհու բնութագրերը բնորոշ չեն կազմակերպված հանցավորության պրոֆեսիոնալներին, որոնք ունակ են իրականացնել բարդ գործողություններ։
Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրել են, որ կողոպտիչները սիրողական մակարդակի են եղել, քանի որ փախուստի ժամանակ գցել են ամենաթանկարժեք գանձը՝ կայսրուհի Եվգենիայի թագը, որը պատրաստված է ոսկուց, զմրուխտներից և ադամանդներից, թողել են գործիքներն ու այլ իրեր հանցագործության վայրում և չեն կարողացել այրել բեռնատար մեքենան՝ փախուստից առաջ։
Կողոպուտից մեկ շաբաթ անց ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք կասկածվում են Լուվր ներխուժելու մեջ՝ 34-ամյա ալժիրցու, որը 2010-ից ապրում էր Ֆրանսիայում և ձերբակալվել է Ալժիր մեկնող չվերթին նստելու փորձի ժամանակ, և 39-ամյա տղամարդու, որը նախկինում արդեն հետաքննվում էր ծանրացուցիչ հանգամանքներով գողության համար։
Մյուս երկու կասկածյալները՝ 37-ամյա տղամարդ և 38-ամյա կին, ձերբակալվել են հոկտեմբերի 29-ին, և շաբաթ օրը նրանց մեղադրանք է առաջադրվել։
Առնվազն մեկ անձ, որը մասնակցել է կողոպուտին, դեռևս համարվում է անհետ կորած։
Հիմնվելով բեռնատարում հայտնաբերված ԴՆԹ-ի վրա՝ Բեկկաուն հայտնել է, որ 37-ամյա տղամարդը, ենթադրաբար, եղել է կողոպուտ իրականացրած չորս հոգանոց խմբի կազմում։
Թեհրանի Imam Khomeini Airport City Company (IKAC Co.) ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննայի և Թեհրանի միջև ուղիղ չվերթները կվերսկսվեն երկուշաբթի՝ հավելելով, որ եվրոպական ավիաընկերությունները, ինչպիսին է Lufthansa-ն, վերադառնում են Իրան, հայտնում է Mehr-ը։
IKAC ընկերության խորհրդի գործադիր նախագահ Ռամին Քաշեֆազարը տեղական իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Վիեննա-Թեհրան-Վիեննա երթուղով չվերթներ իրականացնող ավստրիական ավիաընկերությունները վերսկսում են թռիչքները երկուշաբթի առավոտյան (նոյեմբերի 2-ին)։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Թեհրան-Ֆրանկֆուրտ երթուղով Lufthansa-ի չվերթները կվերսկսվեն առաջիկա երկու ամսվա ընթացքում։
Քաշեֆազարը հավելել է, որ եվրոպական ընկերությունները ձգտում են վերադառնալ Իրան, ինչի մասին կհայտարարվի, հենց որ նրանց վերադարձը և աշխատանքն ավարտվեն։
Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի, հայտնում եմ Առողջապահության նախարարությունից։
«Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,-ասված է հայտարարության մեջ։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը տեղեկացնում է, որ Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված բոլոր ուսանողներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Այս մասին հայտարարություն է տարածել համալսարանը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մեկ օր առաջ իրաքյան «Բաղդադ Ալ-Յավմ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն նման հաղորդագրություն է ուղարկել Իրանին Օմանի միջոցով։
Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն, հայտնում եմ Առողջապահության նախարարությունից։
«Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն :
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:
Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ»,-ասված է հայտարարության մեջ։
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները այս պահին վիրավորներին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: