Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Դատարանը դատավոր Արման Բաբախանյանի նախագահությամբ որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել Գարեգին Երկրորդի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։
Քրեական վարույթի հիմք է դարձել Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի գրառումը, որտեղ նշված էր, որ նոյեմբերի 1-ին Գևորգ Ներսիսյանը և նրա որդին խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։
3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է: ԶԼՄ-ներին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է 3-ամյա Տիգրանի հայրը, որը, ներկայացել է իրավապահներին և հայտնել, որ ինքն է սպանել երեխային՝ խոսելով պատճառների մասին, նշել է. «Մտածում եմ` իմ երեխան չէ»։
Իրանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին և միջամտել Մերձավոր Արևելքի գործերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«(ԱՄՆ-ի) համագործակցությունն Իրանի հետ անհնար է՝ հաշվի առնելով Ամերիկայի կողմից շարունակական աջակցությունն անիծյալ սիոնիստական վարչակարգին (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը), ինչպես նաև ամերիկյան ռազմակայանների առկայությունը և միջամտությունը տարածաշրջանային գործերին», - նշել է նա ուսանողների հետ հանդիպմանը՝ նվիրված 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցին։
Խամենեիի խոսքով՝ միամտություն է կարծել, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բոլոր տարաձայնությունների պատճառը «մահ Ամերիկային» կարգախոսն է։
«Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հակասությունները խոր հակասություններ են և երկու հոսանքների շահերի բախում», - հավելել է նա:
Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն դիմել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով սկսել ռազմական էսկալացիա Վենեսուելայի տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ դա միակ միջոցն է, որով կարելի է հեռացնել իշխանությունից երկրի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոյին։
«Ճնշման ուժեղացումն ու էսկալացիան միակ ուղին են, որպեսզի Մադուրոն հասկանա՝ ժամանակն է հեռանալու», — հայտարարել է Մաչադոն՝ հավելելով, որ ունի հստակ գործողությունների ծրագիր՝ Մադուրոյի ռեժիմի հնարավոր անկումից հետո առաջին 100 ժամվա համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները բազմահազարանոց ռազմական խմբավորում է ուղղել Վենեսուելայի ափեր և սկսել է վերականգնել Պուերտո Ռիկոյում գտնվող նախկին ռազմական բազան, գրում է Lenta.ru-ն։
Իսրայելական «Hayom» թերթում վերլուծական հոդված է հրապարակվել Աֆրիկա մայրցամաքում Թուրքիայի արագ վերելքի ու Կարմիր ծովի երկայնքով աճող ազդեցության վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի և Սոմալիի անվտանգության ոլորտում կնքված պայմանագիրն արմատապես փոխելու է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաձայնագիրը ներառում է տարածաշրջանում «տիեզերական և հրթիռային օբյեկտի» ստեղծում, ինչը նշանակում է նոր ռազմավարական հավասարում Իսրայելի համար։
Ըստ մասնագետի՝ Իսրայելի մրցակիցներն արագորեն մեծացնում են իրենց ազդեցությունն Աֆրիկայում, ուստի Իսրայելն այլևս չի կարող իրեն թույլ տալ դուրս մնալ լուսանցքից:
Թուրքիան աֆրիկյան Էրիթրեա երկրում փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին: Հոդվածի հեղինակը մատնանշում է, որ Անկարայի քայլերն Աֆրիկայում ցույց են տալիս վերափոխումներ ոչ միայն տնտեսական, այլև ռազմական և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում:
Ադրբեջանը հայտարարել է, որ Արցախի՝ կեղծ գործով հետապնդվող ռազմաքաղաքական ղեկավարության «մեղքը», իբր, «հաստատվել է»։
Դրա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը մեղադրել է «հայկական պետությանը հանցագործություն կատարելու համար»։ Նա հավելել է, որ պատանդ պահվող Արցախի ղեկավարության դերը «կվերաքննվի»։
Նա հավելել է, որ «հանցագործություններին ներգրավված մեղադրյալների միայն մի փոքր մասն է կանգնել դատարանի առջև»։
Տտարածաշրջանում Իսրայելը և ԱՄՆ-ն պատրաստվում են ռազմական գործողությունների։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Իսրայելական Walla կայքը հաղորդել է, որ բանակը և Մոսադը պատրաստվում են նոր գործողության՝ Իրաքից եկող սպառնալիքների դեմ։
Աղբյուրները պնդում են, որ քննարկվում է նոր ճակատի բացման հարցը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն զգուշացրել է Բաղդադին. շուտով տարածաշրջանում կսկսվի ռազմական գործողություն, և իրաքյան զինված խմբավորումներին հրամայվել է չմիջամտել։
Իրաքի պաշտպանության նախարարը հաստատել է, որ այս հաղորդագրությունը անձամբ ստացել է իր ամերիկացի գործընկերոջից և այն անվանել է «վերջին նախազգուշացում»։
Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ, քանի դեռ նրա կառավարությունը վատնում է հարկատուների փողերը Ուկրաինայի վրա, հայտարարել է Մարիա Զախարովան։
Զախարովան անդրադարձել է Հռոմի կենտրոնում գտնվող պատմական աշտարակի մասնակի փլուզմանը։
Հիշեցնենք, որ մայիսին Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իտալիայի աջակցությունն Ուկրաինային, ներառյալ՝ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով կատարված ներդրումները, կազմում է մոտավորապես 2.5 միլիարդ եվրո։
Վանաձորի Տարոն 4 թաղամասի տներից մեկում փլուզում է եղել, կա զոհ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել մեկ քաղաքացու դի։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Վանաձորի Տարոն 4 թաղամասի տներից մեկում փլուզում է եղել, կա զոհ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել մեկ քաղաքացու դի։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։