Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Այս մասին հայտնում է Արա Զոհրաբյանը։
«Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը»,- գրել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբրև Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը, ինչը փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝սուտ մատնություն է։
Ներքին գործերի նախարարությունը տրանսպորտային միջոցներից գողությունների դեպքերը նվազեցնելու նպատակով շեշտը դրել է այդպիսի հանցագործություններով զբաղվող խմբերի բացահայտման վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Նախարարը վստահեցրեց, որ ոստիկանները բացահայտում են այդպիսի գողությունների բազմաթիվ դեպքեր:
Նախարարի խոսքով՝ Ոստիկանությունը պարբերաբար հրապարակում է նաև բացահայտման դեպքերը, սակայն, ըստ նրա, գողության վերաբերյալ ինֆորմացիան ավելի շատ է քննարկվում և տարածվում, քան բացահայտումը:
«Մենք մեթոդաբանական փոփոխություն ենք կատարել: Եվ ինչպես բնակարանային գողությունների դեպքում, հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտման վրա: Որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը: Եվ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել և հետո բացահայտման տոկոս ապահովել»,-ասաց նախարարը:
Այս պահին տրանսպորտային միջոցներից կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմում է շուրջ 30 տոկոս: Սարգսյանը սա գնահատեց դեռևս ոչ բավարար՝ շեշտելով, որ դեռ աշխատանք կա իրականացնելու:
«Սակայն 16 խմբի և շորթում կատարող 4 խմբի բացահայտումը, կարծում եմ, պատկերում էական փոփոխություն կբերի»,-նշեց նախարարը:
Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 10-րդ տուրում հյուրընկալվել է «Վերոնային» և ավելացված ժամանակում 2-1 հաշվով հաղթանակ տարել:
16-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացել է լեհ կիսապաշտպան Պիոտր Զելինսկին, 40-րդ րոպեին պատասխանել է «Վերոնայի» բրազիլացի հարձակվող Ժիովանեն, երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին էլ տանտերերի դանիացի պաշտպան Մարտին Ֆրեսեն գրավել է սեփական թիմի դարպասը:
«Ինտերի» հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում էր 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 21 միավորով բարձրացել է երկրորդ տեղ և մեկ միավորով է հետ առաջատար և գործող չեմպիոն «Նապոլիից»: «Վերոնան» 5 միավորով 18-րդն է:
Նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ խոշորացված համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի տարածքում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը ներկայացրել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում դրական շեղումով:
Տեղումների քանակը՝ նորմային մոտ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է չեղարկել ամերիկյան Սենատում «ֆիլիբաստերի» (ձգձգման) ընթացակարգը, որպեսզի դադարեցնի «շաթդաունը»: Այս մասին նա հայտարարել Է CBS News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ մենք պետք է կիրառենք «միջուկային տարբերակը»։ Ի դեպ, սա բոլորովին այլ «միջուկային» տարբերակ է, խոսքը «ֆիլիբաստերի» չեղարկման մասին է», - հստակեցրել է Սպիտակ տան ղեկավարը։
Ֆիլիբաստերը քվեարկության գործընթացը տեխնիկական ձգձգելու միջոց է, երբ բանավեճն ավարտելու համար անհրաժեշտ են օրենսդիրների երկու երրորդի ձայները: Մեթոդը օգնում է ընդդիմությանը հետաձգել օրենքների առաջխաղացումը, նույնիսկ եթե նրանք բավականաչափ կողմնակիցներ են ձեռք բերում:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հայտարարել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է հանձնի վերջին պատանդների դիակները: Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
Նա նշել է, որ Մերցը և Նեթանյահուն «քննարկել են Գազայի հատվածում կրակի դադարեցման ռեժիմի հետագա կայունացման ուղիները»։ «Կողմերը համաձայնել են, որ մարդասիրական օգնությունը պետք է ապահով կերպով և բավարար քանակությամբ հասցվի Գազայի բնակիչներին։ ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների մնացորդները», - ընդգծել է Կոռնելիուսը։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում կրակի դադարեցման ռեժիմը, ըստ Թրամփի ծրագրի, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին ազատ է արձակել կենդանի մնացած 20 իսրայելցի պատանդների և հանձնել է զոհված 4 գերիների մնացորդները։ Իսրայելի իշխանություններն իրենց դժգոհությունն են հայտնել, որ արմատականները 28 մարմիններից վերադարձրել են ընդամենը 4-ը։ Հաջորդ օրերին ՀԱՄԱՍ-ը հրեական պետությանը փոխանցել է ևս մի քանի զոհվածների մարմիններ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Չինաստանի Շանհայ քաղաք։ APA-ի վրացական բյուրոյի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Այցը կկայանա Չինաստանի վարչապետ Լի Ցզյանի հրավերով։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բողոքի ցույցերը գիշերը վերածվել են անկարգությունների, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան «Չացիլենդ» վրանային ճամբարում ոստիկանության մի քանի ջոկատներ բաժանել են Սերբիայի կառավարության հակառակորդներին և կողմնակիցներին։ Ցուցարարները սուլում էին, աղմկում և հակակառավարական կարգախոսներ էին հնչեցնում։ Կառավարության կողմնակիցները վրանային ճամբարում հայրենասիրական երգեր էին միացնում։ Բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության և իշխանության կողմնակիցների հետ ընդդիմության բախումների։
Սերբիայի ոստիկանության տվյալներով՝ Բելգրադի խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 37 կասկածյալ է արդեն ձերբակալվել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խորհրդարանի դիմաց գտնվող ցուցարարները կապի մեջ են ԱՄՆ դեսպանատան հետ։
Կարծես թե Քիմ Քարդաշյանն ունի լուրջ մրցակից՝ Քանյե Ուեսթի ներկայիս կինը՝ Բիանկա Սենսորին: 30-ամյա ավստրալուհին պատրաստվում է լիարժեք «բրենդային պատերազմի» ռեփերի նախկին կնոջ՝ SKIMS-ի հիմնադրի հետ:

Բիանկան թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ Bianca-ն, դեկտեմբերի 11-ին՝ նախատեսվածից երկու ամիս ուշ: Թողարկումից առաջ նա Instagram-ում ներկայացրել է հավաքածուի առաջին լուսանկարները՝ կրծկալներ, ներքնազգեստներ, կորսետներ և զուգագուլպաներ:
Լուսանկարներում Սենսորին կեցվածք է ընդունել բաց հագուստով՝ լուսանկարները անելով հայելու մեջ՝ առանց մասնագետների օգնության: Մի կադրում նա կեցվածք է ընդունել զուգագուլպաներով և... դրանց վրայից ներքնազգեստ է հագնում: Երկրպագուները նշում են, որ SKIMS-ի տեսքը հստակորեն ծառայել է որպես ոգեշնչման աղբյուր՝ մինիմալիստական կտրվածքներից մինչև մեղմ գունապնակ: Հետաքրքիր է, որ Բիանկայի բոլոր գրառումներում նա նշել է դիզայներ Մարկ Ջեյքոբսին, ով նախկինում Քիմ Քարդաշյանին դարձրել էր իր աշուն/ձմեռ 2023 գովազդային արշավի դեմքը։ Երկրպագուները արդեն իսկ ենթադրում են, թե արդյոք Ջեյքոբսի և Bianca ապրանքանիշի միջև համագործակցություն է մշակվում։

Radar Online-ի համաձայն՝ զույգին մոտ կանգնած աղբյուրը պնդում է. «Սա պարզապես նորաձևություն չէ։ Քանյեի համար սա վրեժխնդրության հարձակում է։ Նա ուզում է ամեն ինչում գերազանցել Քիմին։ Բիանկայի ապրանքանիշը միտումնավոր կրկնօրինակում է SKIMS-ը՝ ուղղակիորեն մրցակցելու համար»։
Ըստ տեղեկությունների՝ Քիմը զայրացած է և համոզված, որ Քանյեն ինքն է կանգնած Censori նախագծի հետևում։

«Վիզուալից մինչև ընդհանուր մթնոլորտ, սա մաքուր SKIMS է», - նշում է նորաձևության ոլորտի մի աղբյուր։
Բիանկան վեցամսյա ընդմիջումից հետո վերադարձել է սոցիալական ցանցեր. Հելոուինին նա հրապարակել է իր լուսանկարը, որտեղ նա կեցվածք է ընդունել կեղծ դանակով՝ առանց ուսադիրի՝ ակնհայտորեն ակնարկելով իր «նոր սկզբի» մասին։

Մինչդեռ, Քանյե Ուեսթը ժամանակ չի վատնում։ Այս ուրբաթ թողարկվում է նրա 11-րդ ստուդիական ալբոմը՝ Bully-ն, իսկ նոյեմբերի 29-ին նա համերգ կտա Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։