ArmNews
Սեպտեմբերի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 20-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։

​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով։

2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

«Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։

ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:

Ադրբեջանը տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել, այդ մասին են վկայում «Silk Way» ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերը, որոնք ուսումնասիրել է Sputnik Արմենիան։

 

Ուշագրավ են հատկապես Իլ- 76ՏԴ-90ՎԴ ինքնաթիռի վերջին թռիչքները։

Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Օրերս «Silk Way»–ի բեռնատար օդանավը Բաքվից ուղևորվել է Թել Ավիվ։ Բայց վերջին ամիսներին ավիաընկերության ինքնաթիռները հատկապես ակտիվ մեկնում են Էյլաթ (Իսրայելի ամենահարավային քաղաքը)։

Միաժամանակ տեղեկություններ կային, որ, հաշվի առնելով Գազայում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունները, Բաքուն մատակարարված զենքի մի մասը ժամանակավորապես հետ է ուղարկում Իսրայել։

Նշված ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Կարճ ժամանակ մնալով մայրաքաղաքի օդանավակայանում՝ օդանավն ուղևորվել է երկրի ամենամեծ ավիաբազա ՝ «Բատայնիցա» (մայրաքաղաքից ոչ հեռու)։ Այստեղ է գտնվում նաև ավիատեխնիկայի ստուգման/փորձարկման կենտրոնը։

Рейс авиакомпании Silk Way Баку  Тель-Авив - Белград - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2025

Թել Ավիվից Բելգրադ թռիչք

© Photo : Screenshot / Flightradar24 / @Arm_Aeternum7

Դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվում է «Նիկինչի» զորավարժարանը, որտեղ անցկացվում են NORA-B52 հրետանային ինքնագնաց կայանքի փորձարկումները։ 2024 թվականի սկզբին Ադրբեջանը Սերբիայից հենց 48 միավոր NORA հրետանային ինքնագնաց կայանք էր գնել (արտադրում է «Yugoimport-SDPR» ընկերությունը)։

Ինքնաթիռի հաջորդ կանգառը եղել է Չեխիայում՝ Օստրավայի օդանավակայանում։ Օստրավայից ոչ հեռու գտնվում է չեխական «Excalibur Army» պաշտպանական ընկերության գործարանը, որը DITA 155 մմ-անոց հրետանային ինքնագնաց կայանքներ է արտադրում։

Սեպտեմբերի 11-ի ցերեկը հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եղբոր ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 43-ամյա մի տղամարդ, որի վիճակը ծանր է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարութ, որի շրջանակներում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 14-ի սահմաններում, Զեյթունցյան փողոցի բնակիչ 65-ամյա տանտերը պատշգամբում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային։

65-ամյա տղամարդը նախաքննական մարմնին ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

Ֆուտբոլի Սերբիայի ազգային հավաքականի նախկին խաղացող, 41-ամյա Դեյան Միլովանովիչը մահացել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» վետերանների թիմի հանդիպման ժամանակ։ Նա սրտի կրկնակի կաթված է ստացել, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։

Գոլ խփելուց մի քանի րոպե անց Միլովանովիչը կորցրել է գիտակցությունը։ Առաջին օգնությունն արդյունք չի տվել։

Միլովանովիչն ակումբային կարիերայում հանդես է եկել «Ցրվենա Զվեզդայում», «Վոժդովացում», «Լանսում» եւ «Պանիոնիոսում»։ 2006-ին նա ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն խաղացող։

Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։

Քվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ առաջարկելով հանել հարցը օրակարգից։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-պարզաբանել է Գյումրիի քաղաքապետը։

Տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությունը պաշտպանել է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։

Սակայն, հաշվի առնելով «Գյումրու օր»-ը չեղարկելու հետ կապված բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից։

Արտահերթ նիստի օրակարգում լինելու է «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցը։

Արեգակնային քամին մնում է բարձր, ուստի սեպտեմբերի 17-ին Երկրի վրա հնարավոր են թույլ մագնիսական փոթորիկներ։ Այս մասին, ըստ Թերթի,  հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը:

«Օրական կանխատեսում. Գեոմագնիսական պայմաններ՝ գեոմագնիսական խանգարումների և թույլ մագնիսական փոթորիկների բարձր ռիսկ՝ պայմանավորված արևային քամու կայուն բարձր արագությամբ։ Բռնկումների ակտիվությունը՝ բարձրացված՝ չափավոր աճի հնարավորությամբ», - նշվում է հայտարարության մեջ։

Գիտնականների կողմից կանխատեսված գեոմագնիսական խանգարումը, որը պայմանավորված է Երկրի վրա մեծ պսակաձև անցքի ազդեցությամբ, սկսվել է սեպտեմբերի 15-ի գիշերը և հասել է G3 մակարդակի («ուժեղ»)։ Ինչպես նախկինում նշել էին լաբորատորիայի մասնագետները, գեոմագնիսական պայմանների ընդհանուր վատթարացումը կտևի առնվազն 4-6 օր։

Յուտայի ​​շրջանային դատախազ Ջեֆրի Գրեյը հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները մահապատիժ կպահանջեն պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող տղամարդու համար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մամուլի ասուլիսից հետո ես ներկայացնում եմ մահապատիժ պահանջելու մտադրության մասին ծանուցում։

Ես այս որոշումը շատ լուրջ եմ ընդունում և այն կայացրել եմ անկախ՝ որպես շրջանային դատախազ՝ հիմնվելով միայն ապացույցների, հանգամանքների և հանցագործության բնույթի վրա», - լրագրողներին ասել է նա։ 

Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող Թայլեր Ռոբինսոնն առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել տեսակապի միջոցով ։

Նրա գործով հաջորդ առցանց դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին: Ռոբինսոնին ժամանակ է տրվել մինչև հաջորդ նիստը փաստաբան վարձելու համար։

Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր

- պլանը միայն նախատեսում էր 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ ԼԵռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանն չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ, 

- որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:

- որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,

- որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր:

Ամբողջ հարցազրույցը դեմագոգիա է և ստախոսություն, իմչը անբուժելիորեն դարձել է նիկոլականների ուղնուծուծը, բայց ընթերցողի շահերից ելնելով այսօր բավարարվեմ միայն այս բացահայտումներով:

Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին»։

Возможно, это изображение 1 человек, отдел новостей и текст «11:59 Facebook m.youtube.com YouTube … OpenApp Open App Rursu2rnr33 หกบนน กรัา3 ሪጊበ3ሁ CpиuиpиψHbl6 လပ် 2019-h ψμйp 5 2nquuh 4pиnpa , Unprt nnuutnh ununp ረጊ. dnnnunipnn ησι uIhutn 2.5K views 2 hours ago #Factortv #news #tv ...more Factor tv 404K Subscribe»

Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին։ 

Սեպտեմբերին Վրաստանն ամբողջությամբ մարել է 2004 թվականի հուլիսին Փարիզի ակումբի վարկատուների հետ կնքված համաձայնագրի համաձայն վերակառուցված արտաքին պարտքի մնացած մասը։

Ադրբեջանից բացի, պարտքեր են մարվել նաև Ռուսաստանին, Թուրքիային, Ղազախստանին, Հայաստանին, Իրանին և Նիդեռլանդներին։ 

Բոլոր պարտքերը վերաբերում են Վրաստանի անկախությունից հետո առաջին տարիներին ստանձնած արտաքին պարտավորություններին։

Վճարումները ներառում էին 1999 թվականից առաջ ձևավորված 160 միլիոն դոլարի պարտք, 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակված պարտավորությունների տոկոսներ և 2004-2006 թվականներին վճարման ենթակա պարտքեր՝ համաձայն նախկինում հաստատված ժամանակացույցի։

Վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։

Ֆոտո

Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

Ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ․ ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս

Ակնկալում եմ, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները մինչև ամսվա վերջ կվերականգնվեն. Մակրոն

Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»

Երևանում՝ Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մարմինը

Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքը

Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են «Միասին» շարժման ներկայացուցիչների հետ

Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ

Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին

Պուտինը հանդես է եկել շքեղության հարկի ներդրման օգտին

Պուտինն առաջարկել է քննարկել միգրանտ աշխատողների համար արտոնագրային համակարգի վերացման հարցը

Սեպտեմբերի 20-ից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը

Մալխաս Ամոյանը հաղթեց Ալիրեզա Աբդևալիին և անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ

Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը Լևոն Տեր-Պետրոսյան