Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
11:00-17:00 Իտալիայի փողոց՝ «Կոնգրես» հյուրանոց, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 2, 19, 21, 25 շենքեր, Մոսկովյան փ. 24, 28, 36, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 4/3 շենք և 88, 90, 92 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ.2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պողոտա՝ «Սամայա Սերվիս» և «Հանքաշար» ՍՊԸ-ներ, Արամի 32 հասցե՝ «Սոգլասիե Արմենիա» ընկերություն,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11։00-17։00 Արղության փ. 1/9-1/11, 8/3-10/5 շենքեր և 10-34 առանձնատներ, Համո Սահյան 3. 86-104 առանձնատներ, Մալխասյանց փ. 8 շենք (Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան), Մալխասյանց փ. 1, 31 շենքեր և 5-25 առանձնատներ, Մալխասյանց 2 նրբանցք 51-119 առանձնատներ, Էմինի փ. 82-92/2 շենքեր և 1-9, 99-120, 121/148 առանձնատներ, Վրացական փ. 4 նրբանցք 5-7 շենքեր, Կոմիտասի պող. 32/8, 39-41/3 շենքեր, Մամիկոնյանց փ. 45-49, 51-62 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 27-33, 31/1-33/2 շենքեր, Մանուշյան փ. 66-107 առանձնատներ, Այգեկցի փ. 67-103 առանձնատներ, Սևքարեցի Սաքոյի փ. 59-92 առանձնատներ, Արաբկիր 19, 21, 23 փողոցների 1-26 առանձնատներ, Դավթյան փ. 1-43 առանձնատներ, Գուլակյան փ. 14Ա-16Բ շենքեր, Գյուլբենկյան փ. 19/1-19/3 շենքեր, Գուլակյան փ. 3-21 առանձնատներ,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
10:00-16:00 Բաշինջաղյան փ. 179, 181, 183, 185 շենքեր, Աշտարակի խճուղու Ասֆալտի գործարան և հարակից բաժանորդներ,
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝
10:00-16:00 Անդրանիկի փ. 38, 82, 84, 86 շենքեր, Բաբաջանյան փ. 39 շենք, ՀԱ Ա-1 թաղ․ 167 շենք, Հովնաթանի փ. 42, 44 շենքեր, Սվաճյան փ. 40 շենք,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-16:00 թիվ 18, 161 դպրոցներ, Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբանցքի առանձնատներ, Ս․Տարոնցի փողոցի առանձնատներ, Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արագածոտնի մարզ՝
11:00-17:00 Կարբի գյուղ,
Կոտայքի մարզ՝
11։00-17։00 Աբովյան քաղաք՝ Հանրապետության փ. 26 շենք մասնակի, Գառնի և Ողջաբերդ գյուղեր մասնակի, Հացավան և Գեղադիր գյուղերն ամբողջությամբ,
Տավուշի մարզ՝
11։00-15։00 Այգեձոր գյուղ մասնակի, Չինարի գյուղ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Շիրակի մարզ՝
11։30-13։00 Անիի տարածաշրջան, Հայկաձոր գյուղ և Հայկաձոր պոմպակայան։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային ընտրանու հետ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպմանը, պետք է լրացնեն իրենց տվյալները (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, բնակության վայր, էլկտրոնային հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար)։
Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն պատասխան նամակով յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասները: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս։ Տոմսերի գները՝ 18-30 եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-313 սեկտորները։
Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը կշարունակի փակ մնալ։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
«Սահմանային անցակետերը այս պահին փակ կմնան», – ասել է նա Անվտանգության և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը պնդել է, որ Ռուսաստանից ուղղորդված միգրացիայի սպառնալիքը շարունակում է բարձր մնալ։
Ֆինլանդիան սահմանային անցակետերի վրա սահմանափակումներ է մտցրել 2023 թվականի նոյեմբերից՝ երրորդ երկրներից փախստականների անվերահսկելի հոսքի պատճառով: Ֆինլանդիայի իշխանությունների որոշմամբ Ռուսաստանի հետ սահմանը փակ է՝ մինչև հետագա ծանուցում։
Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրային անհապաղ տարհանման կոչ է արել Եմենի Հոդեյդայի նավահանգստից, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանում։
X սոցիալական հարթակի իր էջում Ադրային հրապարակել է նավահանգստի արբանյակային լուսանկարը, որտեղ կարմիր գույնով նշված է վտանգավոր գոտին:
«Շտապ նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր գտնվում են Եմենի Հոդեյդայի նավահանգստում: Պաշտպանության բանակն առաջիկա ժամերին կգրոհի քարտեզի վրա նշված շրջանի վրա՝ հութիների ահաբեկչական ռեժիմի ռազմական գործողությունների պատճառով: Ձեր անվտանգության նպատակով կոչ ենք անում բոլորին, ովքեր գտնվում են Հոդեյդայի նավահանգստում և այնտեղ կառանված նավերում, անհապաղ տարհանվել», – գրել է նա:
Նման զգուշացումներից հետո, որոնք իսրայելական բանակը նախկինում տվել է Գազայի հատվածի, Լիբանանի և Եմենի բնակիչներին, հաղորդագրություններում նշված շրջանները ենթարկվել են ավիահարվածների:
Գազա քաղաքի ամբողջական գրավումը իսրայելցի զինվորականներից մի քանի ամիս կպահանջի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի, ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Իսպանիան միացել է այն երկրների շարքին, որոնք հայտարարել են, որ չեն մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եթե Իսրայելը չհանվի մրցույթից՝ կապված Գազայի հատվածում ընթացող պատերազմի հետ։
Նախապես նման հայտարարություն էին արել նաև Նիդեռլանդները, Իռլանդիան և Սլովենիան։ Իսպանիայի միանալը այս պահանջին ուժեղացնում է ճնշումը ինչպես Իսրայելի, այնպես էլ մրցույթի կազմակերպիչ՝ Եվրոպական հեռարձակողների միության վրա։
Իսպանիայի հանրային հեռուստառադիոընկերությունը՝ RTVE-ն, այս որոշումը կայացրել է Մադրիդում կայացած կառավարման խորհրդի նիստի ընթացքում։
Եզրափակիչ որոշումը պետք է ընդունվի դեկտեմբերի կեսերին։
Ճապոնիայի ֆինանսների նախարարը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մեծացնելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Չինաստանից և Հնդկաստանից ռուսական նավթի ներմուծման նկատմամբ ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Միացյալ նահանգների կոչը, հաղորդում է Bloomberg-ը։
«Ճապոնիան պարտավորություն է ստանձնել Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև՝ չսահմանել մաքսատուրքեր իր սեփական սահմաններից դուրս և արդարացիորեն վերաբերվել բոլոր անդամ երկրներին, քանի դեռ մյուսները կատարում են ԱՀԿ-ի նկատմամբ իրենց պարտավորությունները,- երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն։ -Մեզ համար դժվար կլինի բարձրացնել մաքսատուրքերը, ասենք, մինչև 50%, միայն այն պատճառով, որ որևէ երկիր նավթ է ներմուծում Ռուսաստանից»։
Կատոյի մեկնաբանությունները հնչել են, երբ «Մեծ յոթնյակի» երկրները ուրբաթ առցանց հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները իր «Մեծ յոթնյակի» դաշնակիցներին կոչ արեց քննարկել Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ 100 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցը՝ ռուսական նավթի շարունակական գնումների համար։ Ճապոնիայի ֆինանսների նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ Տոկիոն շարունակում է զգուշանալ Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման ջանքերին միանալուց, հատկապես այն պատճառով, որ Ճապոնիան ինքն է շարունակում նավթ և հեղուկացված բնական գազ ներմուծել իր հարևանից, ընդգծում է լրատվամիջոցը։
Bloomberg-ի տվյալներով՝ Տոկիոն Ռուսաստանի «Սախալին-2» արտահանման նախագիծը, որը գտնվում է Ճապոնիայից հյուսիս, դիտարկում է որպես երկրին հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական աղբյուր, իսկ ռուսական նավթի արտադրությունն ու ներմուծումը անհրաժեշտ են կայուն գործունեության համար։
Այս մատակարարումները չեն ենթարկվում արևմտյան սահմանափակումների։ Գործարանից հեղուկացված բնական գազը ևս չի ենթարկվում պատժամիջոցների։ Առևտրի նախարարության տվյալներով՝ հունիսին Ճապոնիայի նավթի ներմուծման մոտ 1%-ը եղել է Ռուսաստանից։
«Մենք դիտարկում ենք՝ ինչ տեսակի ճնշում կարող է լինել առավել արդյունավետ և սերտորեն համագործակցում ենք մեր G7 գործընկերների հետ»,- ասել է Կատոն՝ անդրադառնալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելուն նպաստող հնարավոր միջոցառումներին։
Ըստ հարցի հետ ծանոթ անձի՝ G7 պաշտոնյաները ներկայում աշխատում են նոր պատժամիջոցների փաթեթի վրա և նպատակ ունեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում տեքստը վերջնականապես մշակել։ ԱՄՆ առաջարկը Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սակագների ավելի ու ավելի հաճախ օգտագործում է վերջին օրինակը որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք և առևտրային գործընկերներին խրախուսում է հետևել իր օրինակին։
Ըստ առաջարկի՝ ծրագիրը նախատեսում է Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ սահմանել 50%-100% երկրորդային սակագներ, ինչպես նաև սահմանափակող առևտրային միջոցառումներ ձեռնարկել ներմուծման և արտահանման վրա՝ ռուսական էներգիայի հոսքը զսպելու և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների Ռուսաստան փոխանցումը կանխելու համար։ Թրամփն առանձին հայտարարել է, որ պատրաստ է «լուրջ» պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգիայի արտահանման նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի երկրները հետևեն իր օրինակին։ Այն դեպքում, երբ շատ եվրոպական երկրներ կրճատել կամ դադարեցրել են ռուսական նավթի ներմուծումը, ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, դրանց թվում՝ Հունգարիան, դեմ են արտահայտվել Ռուսաստանի էներգետիկ ոլորտին ուղղված ԵՄ ավելի կոշտ առաջարկներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանից նավթ գնելը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։
«Եվրոպան պետք է դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը, դա պարզ է», – ասել է ԱՄՆ նախագահը։
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա՝ սպանելով երկու ոստիկանի և վիրավորելով մեկին, հաղորդում է Mehr-ը։
Զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի Սիբ և Սորան քաղաքների մոտակայքի Խաշ-Զահեդան մայրուղու վրա։ Հարձակում իրականացնողներին հայտնաբերելու և հետապնդելու գործողությունները շարունակվում են, ավելի ուշ մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն։
Գազա քաղաքի ամբողջական գրավումը իսրայելցի զինվորականներից մի քանի ամիս կպահանջի։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի, ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։