Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսական Սու-35Ս ինքնաթիռն այսօր աշխարհի ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչն է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոստեխ» կորպորացիային։
«Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիան (UAC) պետական պաշտպանության պատվերի շրջանակում պատրաստել և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել նոր Սու-35Ս-ներ:
««Ռոստեխ» պետական կորպորացիայի ավիաշինարարներն ավելացրել են ժամանակակից մարտական ինքնաթիռների մատակարարման տեմպերը՝ ի շահ ՌԴ պաշտպանության նախարարության։ Դա վերաբերում է նաև Սու-35Ս–ին` Աասօրվա դրությամբ աշխարհի ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինքնաթիռը հագեցած է առաջադեմ սարքավորումներով և գործողության մեծ շառավղով խոցելու միջոցներով։
«Սու-35Ս-ը կարող է ցամաքային և վերջրյա թիրախները ոչնչացնել օրվա բոլոր ժամերին եղանակային բարդ պայմաններում», – ասվում է հրապարակման մեջ:
Կործանիչներն անցել են ցամաքային և թռիչքային գործարանային փորձարկումներ։
Միավորված ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Վադիմ Բադեխան հայտարարել է, որ կորպորացիան լրջագույն խնդիր է կատարում ռազմական արտադրանքի թողարկման ծավալների ավելացման ուղղությամբ:
2025 թվականին օպերատիվ-մարտավարական և ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների հերթական խմբաքանակների մատակարարում է նախատեսվում։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն ու նրա սանիկը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, որն աշխատում է քրեական ոստիկանությունում, ոչ սթափ վիճակում պարեկային ծառայողի են ծեծել։ Տեղեկությունը հայտնում է «Առավոտ» թերթը։
Թերթի տեղեկություններով` Գոռ Սարոյանի սանիկին անմիջապես ազատել են աշխատանքից։
«Դեպքը տեղի է ունեցել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի շենքում, որտեղ տեղակայված է պարեկային ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում․ պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։ Օրեր անց Գոռ Սարոյանը ոստիկան սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ ոչ սթափ վիճակում գնացել է ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայություն ու հաշիվ պահանջել պարեկից»,– գրում է լրատվամիջոցը։
Պարբերականը գրում է, որ ոստիկանության շենքում տեղակայված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, և դա պատճառ է դարձել, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անմիջապես աշխատանքից հեռացնի Շիրակի մարզպետի խորհրդականի ոստիկան սանիկին
Այս թեմայի շուրջ թերթը փորձել է պարզաբանում ստանալ Գոռ Սարոյանից, նա չի պատասխանել հեռախոսազանգերին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստում մասնակցում էր բյուջեի նախագծի քննարկումներին։
Նախկինում, երբ նա խորհրդարան էր գալիս, ՔՊ խմբակցությունից մի խումբ պատգամավորներ հատուկ հանդիսավորությամբ Ավինյանին ուղեկցում էին դահլիճ, մասնակցում նիստին:
Իսկ երեկ Ավինյանը, կարելի է ասել, մեն-միայնակ էր մնացել, գրեթե կիսադատարկ դահլիճում ներկայացնում էր իր ղեկավարած հիմնարկին հատկացվող բյուջեի մասը, ապա միայնակ էլ հեռացավ՝ չպատասխանելով անգամ լրագրողների հարցերին։
Դահլիճում, մարզպետներից բացի, ՔՊ ֆրակցիայից հաշված մարդիկ էին ներկա՝ Սերգեյ Բագրատյանը, Զարուհի Բաթոյանը եւ Արտյոմ Մեհրաբյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, նոյեմբերի 12–ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը։ Ըստ մեր աղբյուրների, այցի նպատակները ներառում են բիզնես հետաքրքրություններ, իշխանությունների տարբեր շրջանակների հետ հանդիպումներ։
Առայժմ հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Հավանական է համարվում, որ այցը կազմակերպել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը, որպեսզի «շեֆին» ապացուցի իր գործունեության արդյունավետությունը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 30-ին Harbin United Aircraft Technology Co., Ltd.-ի մշակած T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը հաջողությամբ ավարտեց իր առաջին փորձնական թռիչքը Հարբինում։
Թռչող սարքի առավելագույն թռիչքային զանգվածը 1400 կիլոգրամ է, կարող է օդում մնալ մինչև ութ ժամ, գործնական առաստաղը 6500 մետր է, իսկ հորիզոնական թռիչքի առավելագույն արագությունը՝ ժամում 180 կիլոմետր։
T1400-ի երկշարժիչ կառուցվածքը և բարձր ամրության կոմպոզիտային նյութերը ապահովում են մեծ բեռնատարողություն և ընդարձակ Naked Science դասավորություն։ Իր ինտելեկտուալ կառավարման համակարգերի շնորհիվ ուղղաթիռը կիրառման լայն ներուժ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտակարգ փրկարարական գործողությունները, լոգիստիկ փոխադրումները և անտառային հրդեհաշիջումը։
Երկայնական ռոտորի կառուցվածքն ապահովում է կայունություն, մանևրելու ունակություն և բարձր բեռնատարողություն։ Օդանավը կարող է գործել 8 միավոր քամու ուժգնությամբ և -40°C-ից մինչև +55°C ջերմաստիճանի պայմաններում՝ թռիչք և վայրէջք կատարելով լեռներում, անապատներում և կղզիներում։
T1400-ը նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, ծանր բեռնատար հարթակ, որը կարող է վերակազմավորվել՝ համապատասխանեցվելով որոշակի առաքելությունների։ Այն ոչ միայն քաղաքացիական նախագիծ է, այլև՝ կրկնակի օգտագործման հարթակ։ T1400-ը կարող է օգտագործվել ռազմական գործողությունների համար, ներառյալ լոգիստիկ աջակցությունը և տարհանումը հակամարտության գոտիներում, պարեկային և մատակարարման ծառայություններում։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։
Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳ նախարարի տիկին Գոհար Աբաջյանը և մի շարք պաշտոնյաներ, ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:
Նշենք, որ Գոհար Աբաջյանը վերջերս նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն: Հանձնաժողովում ևս մեկ «նորեկ» կա՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը, ով նախորդ տարի ազատվել էր այդ պաշտոնից: Անդրեասյանը վերջերս դարձել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում երևակայել է «ռումբերի պայթյունների» մասին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության նախկին պաշտոնյա Մայլզ Թեյլորը։
«Թրամփն առաջին ժամկետում, համենայնդեպս, երբ ես այնտեղ աշխատում էի, խորհրդականների առաջ բավականին բացահայտ երևակայում էր ռումբեր պայթեցնելու ցանկության մասին», - հայտարարել է պաշտոնայն: Նրա խոսքով՝ 2017 թվականին Հյուսիսային Կորեայի հետ դիմակայության ժամանակ Թրամփը «իրեն ազատ է պահել, ինչը վախեցրել է իր թիմին»:
Բացի այդ, խորհրդակցություններից մեկից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարը դիմել է ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներին և հույս հայտնել, որ նրանք երկիրը նախապատրաստում են պատերազմի: Նախկին պաշտոնյան ընդգծել է, որ շատ սարսափելի է պաշտպանության նախարարից նման խոսքեր լսելը։
Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա: Որոշման մասին հրապարակումը ակնկալվում է ամսաթվին մոտ, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հրավիրել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Ավելի վաղ Ալիևը մերժել է հրավերը:
«Զանգեզուրի միջանցքն» ունի Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու և տարածաշրջանների միջև համագործակցությունն ամրապնդելու ներուժ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք համոզված ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է զգալի օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև ամբողջ Եվրասիային։ Այս նախագիծն ունի մայրցամաքի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ՝ ամրապնդելով փոխկապակցվածությունը, համագործակցությունը և բարգավաճումը։ Այս գործընթացում Հարավային Կովկասը, այդ թվում՝ Ադրբեջանը, ունի հատուկ նշանակություն», - ընդգծել է Հաջիևը։