ArmNews
Նոյեմբերի 04, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» 44 կիլոմետրանոց հատվածը կարող է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ թունելներն անվնաս են, և միայն երկաթուղային համալիրն է պետք վերականգնել։

«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլև կստեղծի պայմաններ՝ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Կարևորն այն է, որ ճանապարհի վերականգնումն ավարտվի հնարավորինս շուտ», - նշել է դեսպանը։

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կիսվել է, որ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հեռախոսի կոնտակտների ցանկում ամենահայտնի անձնավորությունն է։

-Ո՞վ է Ձեր կոնտակտների ցանկում ամենահայտնի մարդը։ Զանգահարե՛ք նրան։

-Կրիշտիանու Ռոնալդու։ Բայց ես նրան չեմ զանգի։ Պարզապես հավատացե՛ք, որ նրա համարը կա իմ հեռախոսում (ժպտում է),- Շչեսնիի խոսքերը մեջբերել է Barca Universal-ը X սոցիալական ցանցում։

Դավիթ Համբարձումյանի ուղերձը Նուբարաշեն» ՔԿՀ-ից.

 

«Մասիս խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ,
հարգելի հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բանտախցից, որտեղ գտնվում եմ անթաքույց քաղաքական հետապնդման հետևանքով։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեր սատարման, ձեր ջերմության, ձեր հավատի և ուշադրության համար, որ դրսևորել եք իմ նկատմամբ։

Տարիներ շարունակ ես և իմ քաղաքական թիմը, վայելելով մասիսցիների և Մասիս խոշորացված համայնքի բնակիչների վստահությունը, ջանքեր ենք գործադրել մեր համայնքի պատմության նոր էջ բացելու համար և ապացուցել ենք աշխատանքով մեր հարգանքն ու նվիրվածությունը դեպի ձեզ և առ մեր փոքր հայրենիքը։

Մեր երկրում մոլեգնող քաղաքական բռնաճնշումները չեն շրջանցել ոչ միայն ինձ, այլև տասնյակ և հարյուրավոր մեր այլ հայրենակիցների։

Սակայն գործող ռեժիմի բիրտ ճնշումները և աղաղակող ապօրինություններն ի վիճակի չեն կոտրել մեզ և զրոյացնել ավելի լավ, ավելի ուժեղ և ավելի արժանապատիվ հայրենիք ունենալու մեր ցանկությունն ու երազանքը։

Գործող վարչախումբը, օգտագործելով պետական համակարգի ռեպրեսիվ գործիքները, չի մարսել մեր պատվախնդրությունը և հայրենասիրությունը՝ միաժամանակ ջանքեր գործադրելով՝ զավթել երկրում ամեն ինչ։

Ես, որպես Մասիս խոշորացված համայնքի գործող ղեկավար, քաջ գիտակցելով ձեր հանդեպ իմ ստանձնած պատասխանատվությունը, ընդգծելով իմ նվիրվածությունը ձեզ, Մասիսին և իմ թիմին, հավատարիմ մնալով նախընտրական ժամանակահատվածում իմ տված խոստումներին, զերծ պահելու համար համայնքի ղեկավարի պաշտոնը իշխանությունների կեղծ իրավական և վարչական խարդավանքներից, այսօր դիմել եմ դադարեցնելու ավագանու անդամի իմ լիազորությունները։

Սակայն շարունակելու եմ իմ հոգածության և, ուժերիս ներածին չափով, ջանքերի կենտրոնում պահել ձեր հոգսերը և իմ համայնքի ապագան։

Այն քաղաքական թիմը, ում ձեր քվեով դուք կրկին վստահեցիք համայնքի ղեկավարումը, շարունակելու է գործել մեր տված նախընտրական խոստումների շրջանակներում՝ իրականացնելով ձեր կյանքը բարելավելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։

Ես ուժեղ եմ ձեզանով, իմ հարազատ Մասիսով, և չեմ կարող թույլ տալ, որ իմ բանտարկության առիթով դուք թուլանաք, որ գործող ռեժիմն այդ պատրվակով զավթի իշխանությունը մեր համայնքում։

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել և արժանապատիվ հայ մնալ՝ հանուն մեր համայնքի և մեր երկրի ապագայի»:

Տարվա ամենաանսպասելի հակամարտություններից մեկում Քիմ Քարդաշյանը «տիեզերական վեճի» մեջ է մտել ՆԱՍԱ-ի հետ։

Այն բանից հետո, երբ 45-ամյա ռեալիթի շոուի աստղը «Քարդաշյանները» հաղորդման նոր թողարկման ժամանակ հայտարարեց, որ 1969 թվականի Լուսնի վրա վայրէջքը «կեղծ էր», տիեզերական գործակալությունը որոշել է միջամտել։

ՆԱՍԱ-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին X-ում (նախկինում Twitter) գրել է. «Այո, մենք եղել ենք Լուսնի վրա... վեց անգամ!»՝  «թեգ» անելով Քիմին։

Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել. Դոնալդ Թրամփը անսպասելիորեն միջամտել է քննարկմանը՝ պնդելով, որ իր «ղեկավարության» շնորհիվ է, որ ՆԱՍԱ-ն կրկին պատրաստվում է վերադառնալ Լուսին։

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերը պայթել են Քիմի հասցեին ուղղված ծաղրով։ «Դժվար է հավատալ, որ այդքան հայտնի մեկը կասկածի տակ է դնում պատմության ամենաշատ փաստաթղթավորված իրադարձություններից մեկը», - մեկնաբանել է մեկը։ 

Մյուսները նշել են, որ Քիմը վերջերս ավարտել է վեց տարվա իրավաբանական պրակտիկա և ակնկալում էին, որ նա «ավելի ռացիոնալ» կլինի։

«Եթե կարծում եք, որ վայրէջքը կեղծ էր, ապա հիմար եք», - չի կարողացել զսպել մեկնաբանություններից մեկը։

Ոմանք նույնիսկ Քարդաշյանին համեմատել են նրա նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, որը հայտնի է իր դավադրությունների տեսություններով։

Հիշեցնենք, որ «Ապոլոն 11» առաքելությունը առաջինն է պատմության մեջ, երբ մարդը ոտք է դրել լուսնի վրա։ Աշխարհի միլիոնավոր մարդիկ ուղիղ եթերում դիտել են իրադարձությունը, բայց կասկածամիտները շարունակում են ի հայտ գալ տասնամյակներ անց։

Rate.am-ում հոկտեմբերի 31-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380,37 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 384,97 դրամը:
 
Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 437,41 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 449,70 դրամը:
 
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.65 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.92 դրամը:

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2025

Երևանի քաղաքի խցանումներին համակարգային լուծում տալու համար շեշտը կդրվի հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ կայացել է երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

«Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը»,– գրել է Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 16–ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանում մեքենաների թվի հետ կապված պրոբլեմ կա, ինքն անձամբ է ականատես եղել, երբ նախորդ օրը` ժամը 18:20-ի սահմանում, կենտրոնից հեծանիվով գնացել է Բաղրամյան 26։

Փաշինյանը հայտարարեց` հանձնարարել է, որ ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը և Երևանի քաղաքապետարանը ոչ թե աշխատանքային, այլ ճգնաժամային խումբ ստեղծեն:

Հոկտեմբերի 25-ից 30-ը Ստամբուլում, Թուրքիայի և Քաթարի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։ 

Հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Դոհայում հոկտեմբերի 18-19-ը։

Կողմերը նաև համաձայնության են եկել մշակել մոնիթորինգի և ստուգման մեխանիզմ, որը կապահովի խաղաղության պահպանումը և խախտողների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ 

Հրադադարի իրականացման հետագա պայմանները կքննարկվեն պատվիրակությունների ղեկավարների հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Ստամբուլում՝ նոյեմբերի 6-ին: Թուրքիան և Քաթարը հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել միջնորդությունը երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար, ասվում է հայտարարության մեջ:

Քիմ Քարդաշյանը կարծում է, որ ամերիկացիները 1969 թվականին Լուսնի վրա վայրէջք չեն կատարել, և որ դա ամբողջությամբ բեմադրված է եղել։

«Քարդաշյանները» սերիալի նոր դրվագում 45-ամյա աստղը խոստովանել է, որ չի հավատում, որ մարդիկ իրականում քայլել են Լուսնի վրա։

All’s Fair  սերիալի նկարահանումների ժամանակ Քիմը քննարկել է այս թեման դերասանուհի Սառա Փոլսոնի հետ և հայտարարել. «Ես ձեզ կուղարկեմ միլիոն հոդված՝ Բազ Օլդրինի և այդ մյուս տղայի հետ», ակնարկելով տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգին։

Քարդաշյանի խոսքով՝ 95-ամյա Օլդրինը, իբր, «բացվում է» հարցազրույցներում, քանի որ «ծերանում է» և «բացահայտում ճշմարտությունը»։ «Կարծում եմ՝ դա պարզապես տեղի չի ունեցել», - վստահորեն ասել է Քիմը։ Իր խոստովանության մեջ նա մեջբերել է TikTok տեսանյութեր, որտեղ, ըստ նրա, «Օլդրինն ինքն է ասում, որ վայրէջքը երբեք տեղի չի ունեցել»։ 

Քիմը նույնիսկ ներկայացրել է իր սեփական «ապացույցները»։ «Ինչո՞ւ է դրոշը ծածանվում, եթե լուսնի վրա ձգողականություն չկա։ Ինչո՞ւ թանգարանի ցուցադրության վրա գտնվող հետքերը չեն համապատասխանում լուսանկարին։ Իսկ որտե՞ղ են աստղերը երկնքում»։ 

Շոուի պրոդյուսերների ճշտող հարցին, թե արդյոք նա իսկապես հավատում էր, որ վայրէջքը կեղծ է։

Քարդաշյանը առանց վարանելու պատասխանել է. «Այո, կարծում եմ՝ ամեն ինչ բեմադրված էր։ Եվ թող նրանք մտածեն, որ ես խելագար եմ։ Պարզապես մտեք TikTok՝ այնտեղ ամեն ինչ կա»։

Սառա Փոլսոնը, սակայն, խոստացել է «անցկացնել լայնածավալ հետաքննություն» և ուսումնասիրել իր ընկերոջ դավադրության տեսությունը։

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 2-րդ խաղափուլից հետո տասը հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

2 միավոր ունեն Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Բենիկ Ագասարովը (մինչև 16 պատանիներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 14 պատանիներ), Մանվել Վարդանյանը (մինչև 8 պատանիներ), Տիգրան Պետրոսյանը (մինչև 8 պատանիներ), Պոլինա Կոբակը (մինչև 18 աղջիկներ), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 աղջիկներ), Նվարդ Հայրապետյանը (մինչև 18 աղջիկներ), Վիկտորյա Շառաջյանը (մինչև 14 աղջիկներ) և Արիանա Չիլինգարյանը (մինչև 10 աղջիկներ):

3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Ֆոտո

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն

Իրաքը պահանջում է ամերիկյան զnրքերի դուրսբերումը մինչև 2026 թվականը

Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել