Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատի է տալիս «New York Times»-ին՝ պահանջելով 15 միլիարդ դոլար զրպարտության և վիրավորանքի համար՝ իր մասին «տասնամյակներ շարունակ ստեր» տարածելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է 15 միլիարդ դոլարի զրպարտության և հեղինակությունը վարկաբեկելու հայց ներկայացնել New York Times-ի դեմ»,-գրել Է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Իրանի արդարադատության նախարարն Ամինհոսեյն Ռահիմին առաջիկայում կայցելի Հայաստան։
Այդ մասին հայտարարվել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի այսօրվա հանդիպման ժամանակ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում արդարադատության բնագավառի համագործակցությանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում, այս մասին հայտարարել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«Վերջին հանդիպումը մեր 6-րդ հանդիպումն էր և առաջինը՝ երկու երկրներից մեկում, մեր երկրում, այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք 3-րդ երկրում, մեկ անգամ հենց սահմանին, այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցակցվի։ Ամսաթիվը դեռ որոշված չէ»,-ասել է նա:
Պետական անվտանգության ծառայությունը չեզոքացրել է Պարկովայա և Բելվեդեր բլուրների, կառավարական շենքերի և նախագահական նստավայրի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը գործողության մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Ձերբակալվել էԲելառուսի երկու քաղաքացի։ Միջադեպի հանգամանքները ոստիկանությունը հետաքննում է»,- նշել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գազայի հատվածին գիշերային հարվածներից հետո հայտարարել է, որ «Գազա քաղաքը կրակի մեջ է» և վերահաստատել է գործողությունների պլանները մինչև պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման պարտությունը և պատանդների ազատ արձակումը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին։
«Գազան կրակի մեջ է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները քաջաբար պայքարում են՝ ստեղծելով պայմաններ պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ջախջախման համար։ Մենք չենք նահանջի կամ չենք թուլացնի ճնշումը, մինչև մեր առաքելությունը չավարտվի»,-գրել է Կացը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Axios-ի հաղորդմամբ, Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա՝ այն օկուպացնելու համար։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային ռազմական գործողություն են սկսել Գազայի լիակատար վերահսկողությունը ստանձնելու նպատակով: Սակայն, հարձակումը կարող է չտա սպասվող արդյունքները և վտանգի տակ դնել իսրայելցի պատանդների կյանքը, հաղորդում է Axios-ը:
Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի վրա, որից հետո տանկեր են մտել քաղաք:
Հարձակումը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի բարձրաստիճան անդամների հետ հանդիպումից մի քանի ժամ անց:
«Մենք պետք է հիշենք, թե ում հետ գործ ունենք՝ մարդկանց խմբի, որոնք իրենց կյանքը նվիրել են բռնությանը և բարբարոսությանը», - վարչապետի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուբիոն:
Երկու իսրայելցի պաշտոնյաներ պարբերականին հայտնել են, որ Ռուբիոն Թրամփի վարչակազմի դիրքորոշումը փոխանցել է Նեթանյահուին: Ըստ այդմ, ԱՄՆ-ն աջակցում է ցամաքային գործողությանը, բայց ցանկանում է, որ այն արագ իրականացվի և հնարավորինս շուտ ավարտվի:
«Սա Թրամփի պատերազմը չէ, սա Բիբիի պատերազմն է, և նա պատասխանատու կլինի տեղի ունեցող ամեն ինչի համար», - լրագրողներին ասել է ամերիկացի պաշտոնյան:
Երբ իսրայելական տանկերը մոտեցան Գազային, Իսրայելի պետական KAN հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Համասը կարող է 20 իսրայելցի պատանդների օգտագործել որպես կենդանի վահաններ ցամաքային հարձակման դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Համասին չվնասել ժողովրդին։
«Հուսով եմ՝ Համասի առաջնորդները կհասկանան, թե ինչի մեջ են մտնում, եթե դա անեն։ Սա մարդկային դաժանություն է, որի նմանը քչերն են տեսել։ Թույլ մի տվեք, որ սա տեղի ունենա, հակառակ դեպքում ԲՈԼՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԿՀԱՆՎԵՆ։ Ազատ արձակեք բոլոր բանտարկյալներին ԱՆՀԱՊԱՂ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին «Համասի դեմ Իսրայելի պայքարում անսասան աջակցության և մեր բոլոր պատանդների ազատ արձակման» համար։
Իմ հրամանով ԱՄՆ ուժերը երկրորդ հարվածն են հասցրել Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտում հստակորեն նույնականացված, չափազանց դաժան թմրամիջոցների կարտելների և նարկոհեռախոսների դեմ: Գործողության մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ վենեսուելացի նարկոահաբեկիչները միջազգային ջրերում էին և ԱՄՆ-ի համար նախատեսված անօրինական թմրանյութեր էին տեղափոխում: Այդ չափազանց դաժան թմրակարտելները սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ կենսական շահերի համար: Հարվածի ժամանակ սպանվել է երեք ահաբեկիչ:
Այդ հարվածի ժամանակ ոչ մի ամերիկացի զինծառայող չի տուժել: ԵԹԵ ԴՈՒՔ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՔ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ, ՄԵՆՔ ԿՈՐՍԱՆՔ ՁԵԶ: Այս կարտելների անօրինական գործունեությունը տասնամյակների ընթացքում ավերիչ ազդեցություն է ունեցել՝ սպանելով միլիոնավոր ամերիկացի քաղաքացիների»,- ասել է նա:
ՀՀ մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով՝ սեպտեմբերի 16-ից մի շարք փողոցների հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, դրանք կգործարկվեն հետևյալ հատվածներում.
Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,
Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,
Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունն իշխանափոխության գործնական ուղիների եւ դրանց շուրջ համախմբման օրակարգով լսումներ է հրավիրել սեպտեմբերի 26-ին։ Սերժ Սարգսյանի թիմակիցները ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու ճանապարհով, սակայն թիմում քննարկել եւ որոշել են, որ լսումների օրակարգը եւ գլխագիրը պետք է ընդլայնել՝ քննարկումը չսահմանափակելով միայն իմպիչմենտի հարցով, այլ՝ ներքաղաքական իրավիճակ, հանգուցալուծման ճանապարհներ, որպեսզի խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների հետ հարաբերությունները չսրվեն։
«Պատիվ ունեմ» խմբակցությունում կարծում են, որ դեռ կա հնարավորություն՝ «Հայաստան» խմբակցության հետ ընդհանուր հայտարարի գալու եւ պրոցեսները համատեղ իրագործելու։ Թե ինչ ընթացք կստանան լսումները, եւ արդյո՞ք գործընկերները կմասնակցեն դրան, դեռ պարզ չէ։
Լսումները նախաձեռնողները հրավիրելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, քաղհասարակության, մտավորականության ներկայացուցիչների, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող գործիչների։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում