Ուրալում գտել են ադրբեջանցի գործարարի մարմինը
Հոկտեմբերի 30, 2025

Ուրալում գտել են ադրբեջանցի գործարարի մարմինը

By Հոկտեմբերի 30, 2025 4

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում անհետ կորած Իլգար Խանադանովը մահացած է գտնվել: Ադրբեջանական ծագումով 49-ամյա գործարարն անհետացել է հոկտեմբերի 24-ին Զարեչնիում: Հնգօրյա որոնումներից հետո նրա ընտանիքին տեղեկացվել է, որ նրա մարմինը հայտնաբերվել է: 

«Հոկտեմբերի 29-ին ամուսնուս մահացած գտան։ Քննիչները երեկ աշխատել են մինչև ուշ գիշեր, ուստի հանգամանքները կպարզենք միայն այսօր։ Սակայն արդեն հաստատվել է, որ դա սպանություն է, և գործը քննվում է։ Հուղարկավորությունը տեղի կունենա Զարեչնիում, որից հետո մարմինը կտեղափոխվի Ադրբեջան, որտեղ ամուսինս կթաղվի իր հարազատների կողքին», – ասել է գործարարի կինը՝ E1.ru-ի փոխանցմամբ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս