Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»
Հոկտեմբերի 30, 2025

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

By Հոկտեմբերի 29, 2025 2

Արդյոք փողը հոտ ունի՞. ահա, թե որ հարցն է ոգեշնչել 1990-ականների վերջի ամենահետաքրքիր ինստալյացիաներից մեկի ստեղծմանը։ 1999 թվականին նկարիչ Սոֆի Քալը դիմեց այն ժամանակ երիտասարդ օծանելիքագործ Ֆրենսիս Քուրկջյանին ոչ ավանդական խնդրանքով՝ ստեղծել մի բույր, որը կմարմնավորեր փողի հոտը։ Այժմ, քառորդ դար անց, այս հայեցակարգային ուղին վերածնվում է «Օծանելիք։ Անտեսանելիի քանդակ» ցուցահանդեսում, որը բացվել է հոկտեմբերի 29-ին՝ Տոկիոյի Պալեում։

«Երբ Սոֆի Քալը հարցրեց, թե ինչ հոտ ունի փողը, ես ոգեշնչվեցի դոլարային թղթադրամով», - բացատրում է Քուրկջյանը։ «Այն ժամանակ թղթադրամն ուներ ճանաչելի բույր՝ ճարպի, կեղտի և մարդկային ձեռքերի խառնուրդ։ Այժմ այդ բույրը գրեթե անհետացել է. թղթադրամները դառնում են սակավ, մետաղադրամները անհետանում են, և մենք պարզապես բարձրացնում ենք մեր հեռախոսը և վճարում»։

«Փողի հոտը» թերևս Քուրկջյանի ամենահայտնի և համարձակ աշխատանքներից մեկն է։ Այն ուսումնասիրում է նյութականի և ոչ նյութականի, արվեստի և տնտեսագիտության, բույրի և խորհրդանիշի միջև սահմանները։ Օծանելիքը, որն առաջին անգամ ներկայացվել է 2003 թվականին՝ Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամում, վերադառնում է թարմացված տեսքով։

Ժերոմ Նեյտրեի կողմից կազմակերպված ցուցահանդեսը նշում է Քուրկջյանի կարիերայի 30-ամյակը։ Այն միավորում է նրա հիմնական աշխատանքները և բուրավետ ինստալյացիաները՝ վերստեղծելով մի տարածք, որտեղ բույրը դառնում է արվեստի լեզու։ Ցուցահանդեսը դիտողին տեղափոխում է Վերսալից դեպի Գրանդ Պալե, Փարիզի Ֆիլհարմոնիայից՝ Շանհայի արվեստի տոնավաճառ՝ թույլ տալով դիտողին բառացիորեն զգալ նրա աշխատանքի պատմությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս