Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցը հոկտեմբերի 29-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահականում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների միջև առկա հարաբերություններին, Թուրքիայի՝ Եվրամիության (ԵՄ) անդակացության գործընթացին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրանեթթին Դուրանը:
Նշենք, որ Մերցը Թուրքիա է գնում անձամբ Էրդողանի հրավերով: