Բրիտանական «Middle East Eye» պարբերականը գրում է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև սպասվող բարձր մակարդակի շփումների արդյունքում միլիարդավոր դոլարների ռազմական գործարք է կնքվելու:
Մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Անակարայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իսկ հանդիպման արդյունքներով աղբողջացվելու է եվրոպական «Eurofighter» կործանիչների ձեռքբերման վերաբերյալ համաձայնագիրը:
Բացի այդ թուրքական աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա բրիտանական պարբերականը գրում է, որ նախքան Սթարմերի Թուրքիա այցը 2 միավոր «Eurofighter» կործանիչ կուղարկվի Անկարա՝ ի նշան այդ կործանիչների հարցի շուրջ ունեցած համաձայնության:
Հիշեցնենք, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման շուրջ եվրոպական պետությունների հետ բանակցությունները սկսել էր դեռևս 2023-ին: Արդեն 2025-ի հուլիսին Մեծ Բրիտանիայի հետ Թուրքիան նախաստորագրել էր 40 միավոր «Eurofighter» գնելու վերաբերյալ համաձայնագիրը, որում սակայն բացակայում էին գործարքի արժեքների վերաբերյալ հստակ կետերը, ինչի շուրջ էլ բանակցությունները շարունակվում են: