Օհանավան գյուղի Հովհաննավանքի գլխավոր մուտքը այս պահին փակ է, այնտեղ ոստիկանական մեքենա է կանգնած եւ ոստիկաններ են հսկում: Լրագրողների հարցին, թե ինչու է փակ մուտքը, ոստիկանները ոչ մի բացատրություն չտվեցին:
Նշենք, որ այսօր Հովհաննավանք է այցելելու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մասնակցի կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին:
Նշենք, որ վաղ առավոտից Օհանավան գյուղում եւ մասնավորապես Հովհաննավանքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ է նաեւ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը:
Հատկանշական է, որ այսօր Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել Արագածոտնի թեմի 21 հոգեւորականներին։ Սա արվեց այն բանից հետո, երբ Տեր Սարգիսը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հովհաննավանքում պատարագն ինքն է մատուցելու։