Սերիա Ա․ «Նապոլին» հաղթեց «Ինտերին» և դարձավ առաջատար
Հոկտեմբերի 26, 2025

Սերիա Ա․ «Նապոլին» հաղթեց «Ինտերին» և դարձավ առաջատար

By Հոկտեմբերի 26, 2025 2

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ՝ Մարադոնայի անվան մարզադաշտում, 3:1 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։

​Հանդիպման հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, ով հաջողությամբ իրացրեց 11-մետրանոցը։ Սակայն, 37-րդ րոպեին, Դե Բրույնեն վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։

​Երկրորդ կեսում «Նապոլիի» կազմում գոլերով աչքի ընկան Սքոթ Մաքթոմինեյը և Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան։ «Ինտերը» կարողացավ պատասխանել միայն մեկ գոլով, որը 11-մետրանոցից խփեց Հաքան Չալհանօղլուն։ 

​Այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» իր միավորների թիվը հասցրեց 18-ի և բարձրացավ Ա Սերիայի առաջին հորիզոնական։

​«Ինտերի» համար ընդհատվեց չորս խաղից բաղկացած հաղթարշավը։ Միլանյան թիմը, ունենալով 15 միավոր, իջավ մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղ։

«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 32-րդ րոպեին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու հարց կարող է բարձրացնել ՀՀ իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման ֆոնին․ Արեշև

Պուտինն ասաց, որ բոլորը փորձում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնել, բայց դա միայն ինձ հաջողվեց․ Թրամփ

Մայր Աթոռում կայանում է քահանայական ձեռնադրություն և օծում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում է անձրև

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին

Տղամարդը հողից 3 կարատանոց ադամանդ է հանել

«Առաջիկայում պարզ կլինի, թե ով է Վեհը»․ Էմմա Պալյան

Հովհաննավանքում կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը «պատարագ» է անցկացնում (տեսանյութ)

ԱՄՆ-ն պատերազմ է «սարքում»․ Վենեսուելայի նախագահ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հովհաննավանք՝ մասնակցելու կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի «պատարագին» (ուղիղ)

Հովհաննավանքի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է քաղաքացիների և լրագրողների միջև

Սպшռնալիքները շատ են․ կարգալույծ եղած քահանան՝ իրեն անվտանգության աշխատակիցների կողմից հսկելու մասին

Սերիա Ա․ «Նապոլին» հաղթեց «Ինտերին» և դարձավ առաջատար

Ձեր հարցը տալիս չե՞ք ամաչում․ ես այնքան բան եմ սովորել, որ ձեզ հիմա բան եմ բացատրում․ Դիլիջանի քաղաքապետը՝ լրագրողներին

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում Հովհաննավանքի տարածքում (ուղիղ)