Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան, Հայաստան։ Հաղորդել է լիտվական 15min լրատվական պորտալը։
Չեղարկման պատճառ այն է, որ Լիտվան հրաժարվել էր Հայաստանում միջազգային միջոցառմանը նրան առնվազն մեկ ուղեկցող անվտանգության աշխատակից տրամադրել։
Լիտվական դիվանագիտական ծառայությունը վստահեցրել է, որ Լիտվայի անվտանգության համակարգում կատարված փոփոխությունները տեխնիկական բնույթ ունեն, այլ ոչ թե քաղաքական որոշում են։
Լիտվայի կառավարությունը պնդում է, որ օրենքով լիտվացի պաշտոնական հյուրերը պաշտպանված են միայն Լիտվայի տարածքում: Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկին պատմել է, որ իր թիմը Երևան կատարած այցի ժամանակ անվտանգության բարձր ռիսկի պատճառով անձնական թիկնապահություն է խնդրել և առաջարկել է վճարել դրա համար, սակայն մերժում է ստացել: Նա հավելել է, որ չի քննադատի Լիտվայի որոշումը՝ շնորհակալություն հայտնելով այդ երկրի իշխանություններին օգնության համար: