Ռուսական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային տարածքը, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր X հարթակում։
«Սա միջազգային իրավունքի և Լիտվայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։ Սա ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական օդային պաշտպանության պատրաստվածության ամրապնդման կարևորությունը։ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը կկանչի Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ բողոքելու այս անզգույշ և վտանգավոր վարքագծի դեմ», - ասել է Լիտվայի նախագահը։