Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք: Այսօր դատարանի դիմաց այս մասին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրին։
«Ամենաառաջին պայմանը այս իշխանություններին (նկատի ունի ՀՀ իշխանություններին – խմբ.) իշխանությունից զրկելն է։ Ինչքան էլ կապեր ունենանք, ինչքան էլ եվրոպական կուսակցությունների հետ ունենանք հարաբերություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնարին է այդ խնդրի լուծումը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: