Պուտինը ԱՊՀ երկրների հետ սահմանագծման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Հոկտեմբերի 22, 2025

Պուտինը ԱՊՀ երկրների հետ սահմանագծման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

By Հոկտեմբերի 22, 2025 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Ուդովիչենկոյին նշանակել է Ռուսաստանի Դաշնության սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ հարևան ԱՊՀ անդամ երկրների հետ։ Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Նիկոլաևիչ Ուդովիչենկոյին նշանակել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ Անկախ պետությունների համագործակցությանը մասնակից հարակից պետությունների հետ ՌԴ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գծով, նրա վրա դնելով նաև Աբխազիայի Հանրապետության, Վրաստանի և Հարավային Օսիայի Հանրապետության հետ ՌԴ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի պարտականությունները», - ասվում է փաստաթղթում։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ հոկտեմբերի 22-ից։

Rate this item
(0 votes)

Լրահոս