Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը
Հոկտեմբերի 21, 2025

Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը

By Հոկտեմբերի 21, 2025 1

Եվրոպական երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ հայտարարություն են տարածել, որում պնդում են Ուկրաինային «առավելագույնս ուժեղ դիրք ապահովելու անհրաժեշտության» վրա՝ «ցանկացած հրադադարից առաջ, ընթացքում և հետո»։ Քանի որ Վլադիմիր Պուտինը, նրանց կարծիքով, մտադիր չէ դադարեցնել պատերազմը, անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, իսկ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկային կետը պետք է դառնա ուկրաինական և ռուսական բանակների շփման ներկայիս գիծը, վստահ են Եվրոպայում։ 

«Մենք բոլորս միասնական ենք արդար և կայուն խաղաղության ձգտման մեջ, որին արժանի է Ուկրաինայի ժողովուրդը», - ասված է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների համատեղ հայտարարության մեջ։ Նրանք աջակցել են նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշմանը, որ «ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։ Բանակցությունները ներկայիս ճակատային գծով ռազմական գործողությունները սառեցնելու վերաբերյալ նրանց առաջարկը համապատասխանում է Զելենսկու դիրքորոշմանը։ Նա և՛ նախկինում, և՛ ուրբաթ օրը Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջին քայլը պետք է լինի հրադադարը, իսկ հետո արդեն կարելի է քննարկել տարածքային հարցերը։ 

Միևնույն ժամանակ, Զելենսկին կտրականապես հրաժարվել է ընդառաջ գնալ Պուտինին և հանձնել նրան ողջ Դոնբասը։ Պատերազմ սկսած Կրեմլի ղեկավարի այդ պահանջը Թրամփը հնչեցրել է ուկրաինացի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն Պուտինը «զիջում» է արել Ալյասկայում օգոստոսյան գագաթնաժողովի ժամանակ արտահայտած իր դիրքորոշման համեմատ՝ առաջարկելով Ուկրաինային հանձնել օկուպացված Զապորոժիեի և Խերսոնի մարզերի փոքր տարածքները։ Եվրոպական առաջնորդները համերաշխ են Զելենսկու հետ. «Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել ուժով», - ասված է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ սպասվող հանդիպումը․ ՌԴ նախագահը պատրաստ չէ

ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Աննա Վարդապետյանը մասնակցել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհրդի 35-րդ նիստին

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը