ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան այս շաբաթ կմեկնի Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Վենսը հրաժարվել է ուղղակիորեն հաստատել իր ուղևորությունը։
Նա նաև նշել է, որ այցը նախատեսվում է «առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։
Վենսը նաև հավելել է, որ Իսրայելի արձագանքը Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողություններին արդարացված է համարում։
Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆն այս շաբաթ կայցելեն Իսրայել։