Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար
Հոկտեմբերի 18, 2025

Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար

By Հոկտեմբերի 17, 2025 4

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի (NYT) դեմ՝ 15 միլիարդ դոլար պահանջելով զրպարտության համար։ Այս մասին գրում է The Washington Post-ը (WP)։

Սեպտեմբերին, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, դաշնային դատավորը «մերժել էր սկզբնական ​​հայցը և կտրուկ քննադատել դատական դիմումի քաղաքական տոնը»։ Շտկված բողոքի մեջ, որը ներկայացվել է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքի շրջանային դատարան, շեշտը դրվել է NYT-ի, դրա երեք թղթակիցների և Penguin Random House հրատարակչական տան հայտարարությունների վրա։ Թրամփի փաստաբանները դրանք որակել են «չարամիտ, զրպարտչական և նվաստացուցիչ»։ 

Խոսքը Թրամփի գործնական ձեռքբերումների և նրա հարստության ծագման վերաբերյալ պնդումների մասին է, որոնք հիշատակվել են The New York Times-ի հետաքննող լրագրողներ Սյուզան Քրեյգի և Ռաս Բյութների կողմից գրված Lucky Loser (2024) գրքում, ինչպես նաև NYT-ի տարբեր հոդվածների մասին։ 

WP-ի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ շրջանային դատավոր Սթիվեն Մերիդեյը, որը նշանակվել է Ջորջ Բուշ Ավագի (1924-2018) կողմից, մերժել է Սպիտակ տան ղեկավարի նախնական բողոքը։ Մերիդեյը հայտարարել է, որ սկզբնական 85-էջանոց բողոքն «ակնհայտորեն անտեղի և անթույլատրելի էր», հավելելով, որ այն ավելի շատ նման էր քաղաքական երկարաշունչ ճառի, քան լուրջ իրավաբանական դիմումի։ Դատավորի որոշման համաձայն՝ ցանկացած վերանայված դիմում չպետք է գերազանցի 40 էջը։

ԱՄՆ նախագահի երկրորդ դիմումը տեղավորվում է Մերիդեյի կողմից որոշված շրջանակներում։ Դրանում բացակայում են 2024 թ. նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի վերաբերյալ առանձին քաղաքական մեկնաբանություններ։

«Հիշատակված հայտարարություններն անիրավաչափորեն արատավորում և նսեմացնում են Թրամփի մասնագիտական ​​հեղինակությունը, որը նա քրտնաջան կերպով տասնամյակների ընթացքում ձեռք է բերել որպես մասնավոր անձ՝ նախքան ԱՄՆ նախագահ դառնալը, այդ թվում՝ որպես հաջողակ գործարար և բոլոր ժամանակների ամենահաջողված «Թեկնածուն» ռեալիթի շոուի աստղ, – ասվում է վերանայված բողոքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ իրենց անձը հաստատող վկայականով

Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար

Չեռնոգորիան չեղարկելու է առանց մուտքի թույլտվության ռեժիմը նաև Հայաստանի քաղաքացիների համար

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ, բայց՝ պայմանով․ Axios

Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մшհափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները

Թուրքիան պատրաստ է զբաղվել Ուկրաինայի վերականգնմամբ. Ֆիդան

Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ մտադիր չէ Tomahawk հրթիռներ փոխանցել Ուկրաինային

Քաղաքական ճգնաժամ Պերուում. Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՄ-ում ողջունում են բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության

Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 62-ի

Խոսնակը հերքում է Փաշինյանին վերագրվող հայտարարությունը՝ Սյունիքից Ադրբեջանին հատված հանձնելու մասին

Քաղաքական 8 ուժ է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին. ԿԸՀ

Խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տներում

Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել