«Զոմբի» հրաբուխը, որը 710,000 տարի համարվում էր հանգած, ակտիվացել է
Հոկտեմբերի 17, 2025

«Զոմբի» հրաբուխը, որը 710,000 տարի համարվում էր հանգած, ակտիվացել է

By Հոկտեմբերի 17, 2025 0

Գիտնականները ակտիվության նշաններ են գրանցել Իրանի հարավ-արևելքում գտնվող Թաֆթան հրաբխի վրա, որը 710,000 տարի համարվում էր հանգած: Ուսումնասիրությունը պարզել է, որ հրաբխի գագաթը 2023-ից 2024 թվականներին՝ ընդամենը 10 ամսվա ընթացքում բարձրացել է 3.5 դյույմով (մոտ 9 սանտիմետր):
Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

 

Մասնագետների կարծիքով, սա կարող է պայմանավորված լինել գագաթի տակ տաք հեղուկների և գազերի կուտակմամբ կամ մագմայի մակերևույթի խորքային ներթափանցմամբ։ 2024 թվականին տեղի բնակիչները նույնպես նկատել են ծխի և մոխրի արտանետումներ, ինչը վկայում է հրաբխային ակտիվության վերսկսման մասին։

Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, հրաբխագետ Պաբլո Գոնսալեսը նշել է, որ Տաֆտանը պետք է համարել քնած հրաբուխ, այլ ոչ թե հանգած։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ճնշումը շարունակում է աճել և կարող է հանգեցնել ապագայում էներգիայի արտանետման:

Գիտնականները նշում են, որ հրաբխի արտահոսքերից օրական արտանետվում է մոտ 20 տոննա ծծմբի երկօքսիդ, ինչպես նաև ջրային գոլորշի, ջրածնի սուլֆիդ և ջրածնի ֆտորիդ։ Չնայած մտահոգիչ թվերին՝ Գոնսալեսը նշել է, որ անխուսափելի ժայթքման նշաններ չկան։

«Սա խուճապի պատճառ չէ, այլ ազդանշան է Իրանի իշխանություններին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել Թաֆթանի մոնիթորինգին»,- ասել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԿՀՎ-ն հեղաշրջում է նախապատրաստում Վենեսուելայում. Մադուրո

Եգիպտոսը Կարմիր ծովի նավագնացության դժվարությունների պատճառով տարեկան 9 միլիարդ դոլար է կորցնում․ ԱԳ նախարար

Եգիպտոսը Կարմիր ծովի նավագնացության դժվարությունների պատճառով տարեկան 9 միլիարդ դոլար է կորցնում․ ԱԳ նախարար

Meta-ն դեկտեմբերի 15-ից կփակի Messenger-ի առանձին աշխատասեղանային հավելվածները Windows-ի և Mac-ի համար

Պուտինի թռիչքը դեպի Բուդապեշտ՝ բարդ առաջադրանք հատուկ ծառայությունների համար

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ևս 10 աշխատակիցներ, այդ թվում՝ երեք դեկան․ մանրամասներ

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 104-րդն է

Միգրացիոն քաղաքականության խստացումը կարող է ԱՄՆ-ին սպառնալ 15 մլն աշխատատեղերի կորստով. Axios

Հարգելի իրավաբաններ, հոգևորականի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունը չի՞ ընկնում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի տակ. Իոաննիսյան

«Պուտինն ու Թրամփը հնարավոր է քննարկեն աշխարհի էներգետիկ նոր քարտեզը»․ Վուչիչ

Ձերբակալվել են Մանկավարժականի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ

Վեհափառի դեմ ԶԼՄ-ներում տարածված ձայնագրությունը քննության առարկա է դարձել

Mercedes-Benz-ը ներկայացնում է Vision Iconic կոնցեպտը. էլեկտրական կուպե, որը ոգեշնչված է 1930-ականների խորհրդանիշներից

Ուզբեկստանի նախագահի դուստրը հեղինակավոր մրցանակ է ստացել Օքսֆորդում

ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Պեսչանոյե, Տիխոյե և Պրիվոլյե բնակավայրերը