Հնդկաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը Նյու Դելիի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին
Հոկտեմբերի 16, 2025

Հնդկաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը Նյու Դելիի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին

By Հոկտեմբերի 16, 2025 0

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է իրեն, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել:

The Times of India պարբերականը նշում է, որ ըստ գերատեսչության՝ Հնդկաստանի ներմուծման քաղաքականությունը որոշելիս «առաջնահերթություն է տրվում հնդիկ սպառողների շահերի պաշտպանությանը»: 

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ էներգակիրների կայուն գինը և անխափան մատակարարումները Հնդկաստանի էներգետիկ քաղաքականության երկու նպատակներն են: 

«Սա ներառում է էներգիայի մեր աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացում այնպես, որ դրանք համապատասխանեն շուկայական պայմաններին», – նշել է գերատեսչության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը:

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու գործում, այժմ քննարկումներ են ընթանում:

Թրամփը հայտարարել էր, որ Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը, ինչի պատճառով Սպիտակ տունն ավելի վաղ բարձրացրել էր Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով

Թբիլիսում տուգանել են ԵԱՀԿ գործող նախագահին

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում

Կլիմայի փոփոխության ֆոնին 2025-ի սեպտեմբերը Հայաստանում առանձնացավ սառնությամբ և բարձր տեղումներով

Զովաշենում սպանված ամուսինները ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդին․ նոր մանրամասներ

ԱՊՀ երկրների ընդհանուր խնդիրը ռուսաց լեզվի դիրքերի պահպանումն ու ամրապնդումն է. Մատվիենկո

Իլհամ Ալիևը պաշտպանել է ողջ Կովկասի պատիվը․ Սահակաշվիլի

Հայտնի է դարձել, թե ով կարող է գլխավորել Armani ապրանքանիշը

ՖԻՖԱ-ն արձագանքել է Թրամփի հայտարարությանը