Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով
Հոկտեմբերի 16, 2025

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։

Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։

«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը (տնտեսական բնույթի հանցանքներ. խմբ․) նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- դատարանի բակում հավքվածներին ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ այսպիսով քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց մասնակի։

Միջնորդությունը քննվեց երկու օր ևավարտվեց հոկտեմբերի 16-ին` ժամը 01:30-ին։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ճապոնիայում ամերիկյան 3 ռազմական ուղղաթիռ արտակարգ վայրէջք է կատարել

Իսրայելն ու Եգիպտոսն աշխատանքներ են տանում Ռաֆահ անցակետի բացման ուղղությամբ

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և TRIPP նախագծից, ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել. Փաշինյան

Գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է վերադարձել ԱՄՆ-ից. Մադուրո

Վաշինգտոնն ակնկալում է, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը․ Սքոթ Բեսենթ

Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքին

Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան

Գազայի վերականգնման համակարգող կենտրոնը կգործի առաջիկա օրերին․ ABC

ԱՄՆ Սենատը իններորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

Կառավարությունը որոշեց դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի գործունեությունը

Կեսիդ քամակը կեղտոտ կմնա, թուղթ չի լինի, եթե բեռնափոխադրողները չաշխատեն, մեր բլակով ա է սաղ գալիս

Իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր պաշտոնյաների. Արսեն Թորոսյան

Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Երևանում մարմնական վնաuվածքներով երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց