Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Այս մասին «ՌԻԱ» Նովոստի-ին հայտնել են դատարանից։
Մեհտիևը, որն այժմ 87 տարեկան է, 1995-2019 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
«Ռամիզ Մեհտիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Մեհտիևը քրեական պատասխանատվության է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործությունների համար։
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 278.1 (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում) հոդվածներով», - հայտնել է դատարանը։