Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ
Հոկտեմբերի 14, 2025

Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ

By Հոկտեմբերի 14, 2025 2
198 տարիառաջ ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ գրավեցին Երևանի բերդը և տիրացան արժեքավոր ավարին։

Երևանի բերդի գրոհը սկսվեց 1827 թվականի հոկտեմբերի 13-ի (նոր տոմարով) լուսաբացին։ Հարձակման ազդանշանը միջնաբերդի գլխավոր դարպասին ավելի մոտ գտնվող Արևելյան աշտարակի պայթեցումն էր։ Վառոդի հսկայական լիցքը, որը տեղադրել էին գվարդիայի կապիտանից շարքայինի աստիճանազրկված դեկաբրիստ Միխայիլ Պուշչինի սակրավորները, պայթեցրեց աշտարակի հիմքը և, շրջելով այն, ճեղքվածք առաջաացրեց։

Զանգվածային հրետակոծությունից հետո գնդապետ Շիպովի գվարդիական գնդի գումարտակները, որոնց մի մասը երկու տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում դեկաբրիստների հետ միասին ապստամբության մասնակցած և աստիճանազրկված սպաներ էին, նետվեցին դեպի աշտարակի փլվածքը: Նրանք գրավեցին բերդի առաջին և երկրորդ պարիսպներն ու դրանց հարակից բլուրները և, առաջ մղվելով, բացեցին գլխավոր դարպասները, որով ներխուժեցին գեներալներ Կրասովսկու և Ճավճավաձեի գնդերը, իսկ նրանց հետ՝ հայ աշխարհազորայիններն ու վրացի կամավորները։

1827 թվականի հոկտեմբերի սկզբի իրադարձություններն այսպեսէ նկարագրում ռուս մեծ բանաստեղծ և դիվանագետ Գրիբոյեդովի կյանքի կովկասյան շրջանն ուսումնասիրած, երկար ժամանակ Հայաստանում ապրած գրող Միխայիլ Օվչիննիկովն (1915 – 1989) իր «Հատուկ առաքելություն» գրքում։Ամրոցը գրավելու համար Կովկասյան զորքի գլխավոր հրամանատար Իվան Պասկևիչը ստացավ «կոմս Էրիվանսկի» տիտղոսը, շատ գնդապետներ ստացան գեներալի կոչումներ։ Շարքային Միխայիլ Պուշչինը դարձավ կապրալ, իսկ երբեմնի շնորհազրկված, բայց հարձակման ժամանակ աչքի ընկած սպաներըպարգևատրվեցին զինվորական մեդալներով։

Արժեքավոր ռազմավարի՝ շահական և զինվորական դրոշների, զենքերի, հրազենի և սառը զենքի թվում հաղթողները տիրացան նաև Լենկթեմուրի սրին, որը պարսկական կայազորի հրամանատար Հասան խան Ղաջարի սեփականությունն էր։ Սուրը, որ ըստ լեգենդի, ժամանակին պատկանել էր Թեմուրյան կայսրության լեգենդար հիմնադրին, խանը նվեր էր ստացել Պարսկաստանի Ֆաթհ Ալի շահից՝ օսմանցիների հետ ունեցած մարտերում ցուցաբերած արիության համար։

Մեծ նվաճողի սրի մասին լեգենդներ կան։ Նապոլեոն Բոնապարտը, նախապատրաստվելով հնդկական արշավին, հավատում էր Լենկթեմուրի սրի մոգական ուժին և այդ զենքն ունենալու համար ցանկացած վարձատրություն և ռազմական օգնություն էր առաջարկում Թեհրանին: Շահն ըստ պատշաճիմի քանի գեղեցիկ դանակ ուղարկեց Ֆրանսիա, որոնք դաղստանցի զինագործների ձեռքի աշխատանքն էին, բայց նվիրական սուրը, որպես պարգև, ի վերջո իր պալատից հասավ Երևանի բերդ:

Պաշարումը ճեղքելու համար Հասան խանը նույնիսկ գրոհ ձեռնարկեց՝ «հրաշքսուրը» վերցրած առաջնորդելով հեծելազորի ջոկատը։Բայց հարձակումը անհաջող էր, և զորքը ստիպվածէր նահանջել ելման դիրք։ Լենկթեմուրի սրի մոգականհատկությունների մասին արևելքիլեգենդներին անծանոթ ռուս զինվորները չերկնչեցին և չփախան։Ձեռնամարտի թոհուբոհում Հասան խանը կորցրեց սուրը, ինչն առաջացրեց նրա մարտիկների զայրույթը: Ավելի ուշ, երբ ամրոցըգրոհելուց հետո գեներալ Աֆանասի Կրասովսկին գերեվարեց խանին, վերջինս խնդրեց նրան անպայման որոնել ու գտնել մասունքը։ Սուրը գտնվեց, և պարսիկնախկին նահանգապետն ինքը ցանկացավ, որ այն ուղարկվի Սանկտ Պետերբուրգ՝ որպես նվերՌուսաստանի կայսր Նիկոլայ I-ին: Պասկևիչից գաղտնի, որի և կայսեր հարաբերությունները լավ չէին, տիրակալին ուղղված նամակում Երևանի բերդի նորանշանակ պարետ, գեներալԿրասովսկին նշել էր.

«Ձերդ կայսերական մեծության ոտքերի առաջ եմ դնում մեծն Լենկթեմուրի սուրը, որը ձեռք եմ բերել Էրիվանի պարիսպներում։ Ում, եթե ոչ իմ կայսերը և բարերարին ես պիտի նվեր բերեմ այս սուրը, որը զարդարում էր պարսկական շահի գանձարանը: Ժամանակին գտնվելով Լենկթեմուրի հզոր աջում՝ այն նվաճեց Արևելքը և տրորեց թուրքերի հպարտությունը՝ ի դեմս նրանց սուլթան Բայազիդի. այժմ, Ձերդմեծության օրհնված ձեռքերում, թող այն կրկնիԹամերլանի հարվածը՝ ջախջախելով հավատքի և մարդկության թշնամիներին»:

Լենկթեմուրի ճակատագիրը կապված էր Հայաստանի հետ։Ավանդության համաձայն՝ 14-րդ դարում իր կովկասյան արշավանքի ժամանակ ներկայիս Աշտարակի մոտ տեղի ունեցած ճակատամարտում նա, ոտքից ծանր վիրավորվելով, հարկադրված էր արագ հեռանալ ռազմի դաշտից։Այդ պատճառովէլ նա ստացավ Լենկթեմուր (կաղ Թեմուր) մականունը։ Թե որտեղ է այժմ գտնվում նրա սուրը, հայտնիչէ։ Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունն այն պահվումէր Սանկտ Պետերբուրգի մերձակա Գատչինայի պալատում։ Սուրը կորել է կա՛մ հեղափոխության, կա՛մ քաղաքացիական պատերազմի, կա՛մ երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական օկուպացիայի ընթացքում, կամ գուցեանճշտությունների հետևանքով թանգարաններում տեղ չի գտել: Բայցիրո՞ք Երևանի բերդի ավարն իսկապես մեծ նվաճողի անձնական զենքնէր, և քանի՞ այդպիսի սուր է նա ունեցել առհասարակ ողջ կյանքի ընթացքում: Պատասխանն անհայտ է, սակայն պատմությունը հաստատ այլ բանի մասին է վկայում։ Յուրաքանչյուր ճակատամարտում հաղթանակ բերող մոգականսուրը, ոչ այլ ինչ է, քան հեքիաթ:

Դմիտրի ՊիսարենկոSputnik Արմենիա

Rate this item
(0 votes)

Լրահոս