Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուրբաթ օրը կկարողանա ժամանել Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, հաղորդում է УНН-ը։
«Ես հնարավորություն կունենամ ուրբաթ օրը ժամանել Վաշինգտոն և հանդիպել նախագահ Թրամփի հետ։ Կարծում եմ՝ մենք կքննարկենք այն քայլերը, որոնք ես ուզում եմ առաջարկել։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին մեր երկխոսության և աջակցության համար։ Կլինեն նաև մի քանի այլ կարևոր հանդիպումներ՝ պաշտպանական ընկերությունների հետ, և հնարավոր է՝ հանդիպումներ սենատորների և կոնգրեսականների հետ։ Կլինեն նաև հանդիպումներ էներգետիկ ընկերությունների հետ։ Դա անհրաժեշտ է՝ դա Թրամփի առաջարկն էր»,- նշել է նա։
Զելենսկին պարզաբանել է, որ այցի հիմնական թեմաներն են օդային պաշտպանությունը և Ուկրաինայի հեռահար հնարավորությունները։