2025 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 229 124 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 236 561 է եղել։
«2025 թ․ հունվար–սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%)»,– ասված է հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ`այս տարվա սեպտեմբերին Հայաստան ավելի շատ այցել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։
Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 734 247 զբոսաշրջիկ, ինչը 13 002–ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից (2024 թվականի 9 ամսվա տվյալներով` Հայաստան էր այցելել 1 721 245 զբոսաշրջիկ):
Հիշեցնենք` ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանը կանխատեսվում է զբոսաշրջիկների թվի ավելի քան 10% աճ։