Իսրայելի զինվորականները պլանավորում են ոչնչացնել Գազայում ՀԱՄԱՍ-ի թունելները պատանդների ազատ արձակումից հետո, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Պատանդների վերադարձից հետո Իսրայելի համար ամենամեծ խնդիրը կլինի Գազայի բոլոր ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թունելների ոչնչացումը՝ անմիջապես Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ ղեկավարության ու վերահսկողության ներքո ստեղծվող միջազգային մեխանիզմի կողմից։ Սա Գազայի ապառազմականացման և ՀԱՄԱՍ-ի զինաթափման համաձայնեցված սկզբունքի իրականացման գլխավոր նպատակն է», - նրա խոսքերն է մեջբերել նախարարության մամուլի ծառայությունը։