Տեսանելին ժամանակավոր է
Հոկտեմբերի 13, 2025

Տեսանելին ժամանակավոր է

Հավատի և քաջության ոգին կրող քրիստոնյան, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, չի թուլանում բնավ. «Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր: Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ և հավիտենական փառք է ապահովում մեզ համար» (Բ Կորնթ. 4:16-17): 

Ս. Հովհան Ոսկեբերանը սույն հատվածի մեկնության մեջ նշում է, որ առաքյալը, արտաքին մարդ ասելով, նկատի ունի մարմինը, իսկ ներքին մարդ ասելով՝ հոգին: Մարմնապես քայքայվելը, ըստ սրբի, նշանակում է հանուն Քրիստոսի համբերել հալածանքների, չարչարանքների և շատ ուրիշ պատուհասների, որոնց ընթացքում մարդը ներքնապես նորոգվում է օրեցօր, նորոգվում է հավատով, հույսով և ջանասիրությամբ: Իրապես, որքան շատ է տառապում մարմինը, այնքան հոգին լիանում է հույսով և պայծառանում որպես ոսկի՝ փորձությունների կրակի միջով անցած:

Այնուհետև առաքյալը, շարունակելով միտքը, նշում է.

«Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականությունների վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները հավիտենական» (Բ Կորնթ. 4:18):

 Առաքյալը ներկան հակադրում է ապագային, ժամանակավորը՝ հավիտենականին, հեշտը՝ դժվարին, փորձությունը՝ փառքին, այնուհետև ցույց է տալիս փորձությունների ծանրությունը թեթևացնելու միջոցը՝ տեսանելին ժամանակավոր է, հետևաբար փորձություններն էլ ժամանակավոր են, իսկ ոչ տեսանելին հավիտենական է, հետևաբար պսակներն էլ այդպիսին են:

Չի ասում միայն փորձություններն են ժամանակավոր, այլ այն, ինչ տեսանելի է, դա լինի փորձություն, թե ուրախություն: Առաքյալն ամեն ինչ կապում է հույսի հետ և հռոմեացիներին ուղղված իր նամակում այդ մասին ասում է. «Այս հույսով է, որ փրկվեցինք: Արդ, երբ հուսացվածը տեսնում է, դա այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա»  (Հռոմեացիներ 8:24):

Ս. Հովհան Ոսկեբերանը փորձությունը ոչ թե չարիք, այլ բարիք է համարում. «Այն լավը դարձնում է լավագույն: Դա հնոց է ոսկու հարստացման համար, դա աղաց է ցորենի կարծր հատիկներն աղալու համար: Դա կրակ է, որ ոչնչացնում է փուշն ու տատասկը, որպեսզի հողը դարձնի ընդունակ բարի սերմերն ընդունելու համար»:

Մինչ հարությունը և ապագա փառքի վայելումը, մարդն արժանանում է ոչ պակաս հատուցման, երբ փորձությունների միջով անցնելով՝ նորոգում է հոգին՝ ձեռք բերելով համբերություն, իմաստություն և քաջություն: Նման նրանց, ովքեր մարմնական սխրանքներ են գործում և մինչ պարգևի արժանանալը, արդեն իսկ պարգև են ստանում վարժությունների և պայքարի միջոցով. վարժության միջոցով մարմինը դարձնում են առողջ և ամուր՝ խուսափելով հիվանդություններից: Նույնն է իրական կյանքում, նա, ով հանուն Քրիստոսի համբերում է փորձություններին մինչ Երկնքի Արքայությանն արժանանալը, մեծ հատուցում է ստանում. Աստծո առջև ձեռք է բերում համարձակություն, հոգին դառնում է իմաստասեր և ավելի համարձակ՝ փորձությունների դեմ պայքարում:

Օգոստինոս Երանելին նշում է, որ մարդու նորոգությունը սկսվում է նրա հոգևոր ծնունդով՝ մկրտությամբ՝ անցնելով աստիճանական կատարելագործում: Այդ ուղին ոմանք անցնում են շատ արագ, ոմանք՝ դանդաղ:

Կարևոր է, որ ճամփորդները համբերություն դրսևորեն, տկարին բարձրացնեն՝ գետին տապալելու փոխարեն: Քանի որ, ըստ երանելու, մարդկային համբերությունը, մեծ բարիք լինելով, արժանի է գովասանքի:

Անհամբերը, չցանկանալով չարչարանքներ կրել, չի կարողանում փախչել դրանցից և իրեն դատապարտում է առավել մեծ չարչարանքների: Իսկ համբերատարը, չկորցնելով հոգեկան հավասարակշռությունը, համբերում է չարիքին, որ կարճ է ու անցողիկ, և բաց չի թողնում բարին, որ մնայուն է ու հավիտենական, քանի որ «ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմեացիներ 8:18):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին