«Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը». Էդուարդ Շարմազանով
Հոկտեմբերի 14, 2025

«Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը». Էդուարդ Շարմազանով

By Հոկտեմբերի 13, 2025 2

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։

2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը, իսկ փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։

Այդ փաստը բազմիցս արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին անգամ դրա մասին համանախագահներից խոսեց ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։
2009-2013թթ. ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման փաստը։

Այդ սկզբունքն ամրագրված էր թե ՀՀ-ԵՄ գործըկերության պայմանագրում/CEPA/, թե ՀԱՊԿ ղեկավարների պաշտոնական հայտարարության մեջ։

Որոշվում էր Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը և տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ։

Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։

Ի դեպ, այդ ամենն արվելու էր խաղաղ ճանապարհով,առանց զոհերի, բացառելով պատերազմի հեռանկարը։

Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։

Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։

Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի «բանակցածի» արդյունքում Արցախի և հազարավոր հայորդիների կորուստը, Արցախի հայաթափումն ու արցախահայերի բռնագաղթը, ինչպես նաև Տավուշի տարածքների հանձնումն ու Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիան»։

Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով

Rate this item
(0 votes)

Լրահոս