Վարդան Հարությունյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ
Հոկտեմբերի 14, 2025

Վարդան Հարությունյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի կալանավորված է:

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգեց Վարդան Հարությունյանի կալանքը, քննիչների վկայակոչած խոչընդոտելու ռիսկից ելնելով: 

Վարդան Հարությունյանի փաստաբանական թիմից մեզ հայտնեցին, որ գրավը համակցված նույնիսկ տնային կալանքի հետ կիրառման միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել է առանց ոչ մի փաստարկի և հենց այն պայմաններում, որ նման նույնիսկ ավելի ծանր մեղադրանքներով շարունակական կալանքը որպես այդպիսին փոփոխվում է այլ խափանման միջոցներով:

Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը երկու որոշում է ընդունել, որոնցով անուղղակիորեն ազդակ է փոխանցվում, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է նվազեցնել: Սահմանադրական դատարանը նույնիսկ ընդգծել է, որ այլընտրանքային խափանման միջոցները մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք են:

Բացի այդ, արդեն տևական ժամանակ է բոլոր դատարաններն արձանագրել են, որ խոչընդոտելու ռիսկը նույնիսկ գրավով է հնարավոր զսպել:

Եվրոպական դատարանը հաճախ է արձանագրել, որ ավելի մեղմ մոտեցում է իրացվում առաջին անգամ կալանքի միջնորդությունների բավարարումներին, իհարկե լուրջ վերապահումով, բայց շարունակվող կալանքի դեպքում առավել հստակ է, որ պետք է գործի ազատության կանխավարկածը, այսինքն կալանքը պետք է վերացվի:

Փաստաբանական խմբից հայտնեցին նաև, որ հենց իրենք բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, որով հենց այդ ենթադրյալ, բացառապես կանախատեսական առանց որևէ հիմքի խոչընդոտելու ռիսկը պետք է չեզոքացվեր և դա նույնպես անտեսվել է:

«Ակնհայտ է, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի այս գործում առկա հանգամանքները դառնալու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննության առարկա, իսկ նման ինտենսիվ կալանքների կիրառումները բազմաթիվ որոշումներով հենց Հայաստանի դեմ արձանագրվել են, որպես իրավունքների կոպիտ խախտումներ»,– նշել են փաստաբանները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին