Ֆերմերն ահազանգում է` դաբաղը գլուխ է բարձրացրել. Լոռու փոխմարզպետի և ՍԱՏՄ–ի արձագանքը
Հոկտեմբերի 13, 2025

Ֆերմերն ահազանգում է` դաբաղը գլուխ է բարձրացրել. Լոռու փոխմարզպետի և ՍԱՏՄ–ի արձագանքը

By Հոկտեմբերի 13, 2025 2

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում անասնապահական ֆերմա ունեցող Վրույր Այվազյանն ահազանգում է` Հայաստանում գլուխ է բարձրացրել դաբաղը։ Նա իր մտահոգությունների մասին պատմեց Sputnik Արմենիային։

Հիվանդության փաստը լաբորատոր փորձաքննությամբ հաստատված չէ, բայց Այվազյանը համոզված է, որ իր ֆերմայի 40 000 գլուխ կաթնատու կովերն էլ են վարակված. սիմպտոմները նման են, վարակի դեպքերի մասին ուրիշներից էլ է լսել։ Կենդանիներին ինքնուրույն է բուժում, իր խոսքով` տարիներով փորձված մեթոդով։

«Սկսեցինք էս անասնաբույժին, էն անասնաբույժին, սովետի ժամանակ ապրած մարդկանց հարցնել, թե սա ինչ է, ոնց է պետք բուժել, ինչ է պետք անել։ Ընդհանուր առմամբ բոլոր կարծիքները հանգում էին նրան, որ առանձին, հատուկ ինչ-որ բուժում չկա, քան անտիբիոտիկներ կիրառելը և վերքերի տեղային բուժումներ իրականացնելը։ Հենց դա էլ սկսեցինք անել»,– պատմեց ֆերմերը` վստահեցնելով, որ ձեռնարկված միջոցները արդյունք տալիս են։

Նրա ֆերմայում ոչ մի կենդանի չի սատկել, թեև լսել է, որ այլ տեղերում անկումներ կան, ընդ որում` ոչ միայն խոշոր եղջրավոր անասունների, այլև խոզերի շրջանում։

Այվազյանն իր ահազանգած խնդրի մասին չի տեղեկացրել պետական կառույցներին` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ), էկոնոմիկայի նախարարությանը։

«Այո՛, չե՛մ դիմել։ Ինչո՞ւ զանգել, տեղեկացնել, եթե իրենք էլ գիտեն, որ դաբաղ կա։ Դա նույնն է, որ դրսում ձյուն գա, բոլորը տեսնեն, որ ձյուն է, ես զանգեմ, ասեմ` բարև ձեզ, գիտե՞ք` ձյուն է եկել։ Հիմա դաբաղը մեր մոտ այնպիսի վիճակում է, որ դրա մասին բոլորն են խոսում, դրա մասին բոլորը գիտեն։ Քննարկումներ եղել են մարզպետարանի մակարդակով։ Համայնքների մասշտաբով անասնաբույժներն են անընդհատ իրար հետ քննարկում, տեղեկություններ հայտնում, որ հասկանան` ինչ իրավիճակ է»,– ասաց ֆերմերը։

ՍԱՏՄ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք լաբորատոր հաստատված դեպք չունեն, քանի որ դիմող չի եղել, փորձաքննություն չի իրականացվել։

«Որևէ գյուղացի, որևէ ֆերմեր մեզ չի զանգել և չի ահազանգել այդ մասին։ Որևէ բողոք մենք չենք ստացել, իսկ դաբաղի մասին հայտարարություններ անել կարող են միայն լաբորատոր փորձաքննությամբ դրա ապացուցված լինելու փաստից հետո»,– ասաց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

ՍԱՏՄ–ում գյուղացիների բարձրացրած խնդրի մասին տեղեկացել են մամուլից և պատրաստվում են դրանց հիման վրա ստուգում իրականացնել։

Լոռու փոխմարզպետ Արսեն Ղարիբյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ մարզպետարանը տեսչական մարմնին պաշտոնական գրությամբ դիմել է հոկտեմբերի 8-ին։

Բայց մինչ մասնագետները կհաստատեն վարակի առկայությունը և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկեն դրա հետագա տարածումը կանխելու համար, մարզային իշխանության ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրավիճակն անհանգստացնող չէ։

«Դեպքերը մեծ տարածում չունեն, պատվաստումներն այս պահին պատշաճ արվում են, արդեն 2-րդ պատվաստումներն են արված։ Կանխարգելիչ միջոցառումները` կապված վարակի տարածման հետ, ևս արված են, ամենօրյա հսկողություն ենք իրականացնում, ֆերմերների հետ աշխատում ենք, որպեսզի դեպքեր լինելու դեպքում անմիջապես արձագանքենք։ Լուրջ անհանգստանալու բան չկա»,– ընդգծեց փոխմարզպետը։

Ղարիբյանի տեղեկություններով` հիվանդությունը հիմնականում տարածված է մարզի մի քանի ֆերմաներում, բայց մեծ բռնկում չկա։ Ալավերդու, Թումանյանի, Սպիտակի շրջաններում ընդհանրապես դեպքեր չեն գրանցվել։

Պաշտոնական տվյալներով` անասնագլխաքանակի անկում մարզում ևս չի գրանցվել։

«Խիստ հետևողական ենք, որպեսզի նաև մսի շուկան վերահսկենք։ Եթե, Աստված մի արասցե, անասնագլխաքանակի անկում ունենանք, անմիջապես բացառենք շուկայում մսի հնարավոր վաճառքը»,– ասաց պաշտոնյան։

Նշենք, որ ըստ մամուլում ու սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունների` անասունների շրջանում դաբաղ հիշեցնող վարակի դեպքեր են նկատվել ոչ միայն Լոռու, այլև Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի միջև պшտերшզմը մենք ավարտեցինք․ նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են․ Թրամփ

Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք է ստանար Թրամփը՝ Ադրբեջանում խաղաղության համար. Թրամփի հատուկ բանագնաց

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել

Ֆրանսիան բողոքի ցույցերի ֆոնին տարհանել է Մադագասկարի նախագահին

ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ

Թրամփը Ուիթքոֆին խնդրել է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա

Թրամփը պատրաստ է Իրանին «բարեկամության ձեռք» մեկնել

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել կառավարությանն անվստահություն հայտնելու նոր նախագիծ

Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել սեպտեմբերին

Վստահ եմ մեր հաղթանակի վրա, բայց զգուշանում եմ Հայաստանից. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կենսաբանական ծերացումը, ըստ ամենայնի, սկսվում է սեռական հասունացումից հետո. Aging-US

Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել

Էրդողանը Նեթանյահուի պատճառով քիչ է մնացել հրաժարվեր մասնակցել Գազայի խաղաղության գագաթնաժողովին