Հոկտեմբերի 11-ին հաղորդվել էր 12-ամյա Մաքս Մելքոնյանի անհետ կորելու մասին։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Երեխայի անհետ կորելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հոկտեմբերի 11-ին։
Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս էր եկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և այլևս չէր վերադարձել։