Ժամանակակից սենսորային տեխնոլոգիաները Գիզայի սարահարթի տակ գտնվող քարանձավների և թունելների լայն ցանց են բացահայտել: Բրիտանացի եգիպտագետ Էնդրյու Քոլինզը կարծում է, որ այդ լայնածավալ ստորգետնյա համակարգը հիմք է ծխառայել հանդերձյալ կյանքի մասին հին եգիպտական առասպելների համար, որը հայտնի է որպես Դուատ:
Science հանդեսի հոդվածում Քոլինզը պարզաբանել է, որ ստորգետնյա խցիկների մուտքը գտնվում է Մեծ բուրգից արևմուտք ընկած քիչ հայտնի դամբարանում: Նա իր տեսությունը հիմնավորել է՝ մեջբերելով բրիտանական հյուպատոս Հենրի Սոլթի գրառումները, որը դեռևս 19-րդ դարում է ուսումնասիրել այդ քարանձավները:
Եգիպտագետի կարծիքով՝ բուրգերը միտումնավոր կառուցվել են այդ ցանցի վրա՝ նախատեսված փարավոնների հոգիների հանդերձյալ կյանք անցնելու համար՝ մի տեսակ «կամուրջ» ծառայելու համար: Գիտնականները պարզել են, որ քարանձավները ձևավորվել են բնական ճանապարհով՝ ջրի ազդեցությամբ: Սակայն լիովին հնարավոր է, որ հին մարդիկ կարող էին ընդլայնել դրանք և հարմարեցնել ծիսական նպատակներով:
Ներկայում եգիպտական իշխանությունները սահմանափակել են մուտքն այդ տարածք, ինչը խոչընդոտում է հետագա ուսումնասիրություններին: Քոլինզը միաժամանակ առաջ է քաշել մեկ այլ համարձակ տեսություն. հայտնաբերված թունելային ցանցը կարող է պարունակել «Տարեգրությունների սրահ»՝ տարբեր լեգենդներում հիշատակված գաղտնի գիտելիքների պահոց։